Թոմ Հենքսի որդին պատմել Է կորոնավիրուսով վարակված հոր վիճակի մասին

Թոմ Հենքսի որդին պատմել Է կորոնավիրուսով վարակված հոր վիճակի մասին

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դերասան Թոմ Հենքսի որդին՝ Չեթը, Instagram-ում մեկնաբանել Է կորոնավիրուսով իր հոր եւ մոր վարակվելը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Նա նշել Է, որ իր ծնողները հիվանդության խիստ արտահայտված ախտանշաններ չունեն: «Նրանք չեն անհանգստանում, բայց անցնում են բոլոր անհրաժեշտ բժշկական ընթացակարգերը:

Ես չեմ կարծում, որ այստեղ անհանգստանալու որեւԷ բան կա»,- ասել Է Չեթ Հենքսը: Ավելի վաղ ամերիկացի դերասան Թոմ Հենքսը հայտնել Է, որ ինքը եւ իր կինը՝ Ռիտա Ուիլսոնը, կորոնավիրուսով վարակվել են Ավստրալիա ուղեւորության ժամանակ: Թոմ Հենքսը հանդիսատեսին հայտնի Է այնպիսի ֆիլմերով, ինչպիսիք են «Մեծը», «Ֆորեսթ Համփ», «Փրկել շարքային Ռայանին», «Վտարակը», «Հուդզոնի հրաշքը» կինոնկարները եւ շատ ուրիշներ: 2016 թվականին ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբայան Հենքսին հանձնել Է Ազատության նախագահական մեդալ, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում