Նարինե Աբգարյանը The Guardian-ի վարկածով՝ ընդգրկվել է Եվրոպայի լավագույն ժամանակակից հեղինակների ցանկում

Նարինե Աբգարյանը The Guardian-ի վարկածով՝ ընդգրկվել է Եվրոպայի լավագույն ժամանակակից հեղինակների ցանկում

ԵՐԵՎԱՆ, 12 ՄԱՐՏԻ, Tert.am: Ռուսաստանաբնակ գրող Նարինե Աբգարյանն իր անգլերեն թարգմանված «Երկնքից երեք խնձոր ընկավ» վեպով ընդգրկվել է բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականի վարկածով՝ Եվրոպայի լավագույն ժամանակակից հեղինակների ցանկում:

«Երկնքից երեք խնձոր ընկավ» (Three Apples Fell from the Sky) գիրքը թարգմանվել է 13 լեզվով:

«Մենք ապրում ենք արագընթաց կյանքով՝ հազիվ հասցնելով խոսել միմյանց հետ, հարցնել, թե ինչպե՞ս են ընթանում գործերը: Ինձ անհանգստացնում է այն փաստը, որ երիտասարդները անուշադրության են մատնում մեծերին»,- ասում է նա:

Աբգարյանը, որն այժմ բնակվում է Մոսկվայում, իր գրքում պատմում է, թե ինչպես են գյուղացիներն անցկացնում իրենց օրերը ՝ «պատրաստելով գինի, որը ոչ մեկին պետք չէ»:

Նարինեի խոսքով՝ գլոբալիզացիան ունի ինչպես իր առավելությունները, այնպես էլ՝ թերություններ, որոնցից է՝ ազգային սովորությունների՝ մոռացության մատնումը:

Նարինե Աբգարյանը հայտնի է դարձել «Մանյունյա» ինքնակենսագրական վեպի հրապարակումից հետո։

2014 թվականին լույս է տեսել վերջինիս «Շոկոլադե պապիկ» մանկական գիրքը, որը գրել է Վալենտին Պոստնիկովի համահեղինակությամբ։

2015 թվականի օգոստոսին Նարինե Աբգարյանը ճանաչվել է Ալեքսանդր Գրինի անվան ռուսական գրական մրցանակի երկու դափնեկիրներից մեկը՝ հայրենական գրականության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար:

Հետևեք մեզ նաև Telegram-ում