Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հետաձգում է մարտին համերգային դահլիճում նախատեսված միջոցառումները

Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հետաձգում է մարտին համերգային դահլիճում նախատեսված միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 13 ՄԱՐՏԻ, Panorama.am։ Կորոնավիրուսի տարածմամբ պայմանավորված՝ Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հետաձգում է այս ամիս համերգային դահլիճում նախատեսված բոլոր միջոցառումները։ Թանգարան-ինստիտուտի հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, որ ապրիլին կայանալիք համերգների ժամկետների փոփոխության վերաբերյալ լրացուցիչ կտեղեկացնեն։

Թանգարանի ցուցասրահները կշարունակեն աշխատել իրենց բնականոն ռեժիմով՝ երկուշաբթիից կիրակի, ժամը 10։00-16։30 (բացի չորեքշաբթիից)։

Հետևեք մեզ նաև Telegram-ում