Մարո Մարգարյան. Ես տէր եմ հողին ու երկնին կապույտ

Մարո Մարգարյան. Ես տէր եմ հողին ու երկնին կապույտ

Ես տէր եմ հողին ու երկնին կապույտ,
Իմն է աշխարհը ափից մինչև ափ,
Ես աշխարհն այս մեծ սիրով եմ չափում,
Սրտով ընկալում թռիչք ու տագնապ։

Ես օրէնսդիր եմ և ես դատավոր,
Ես լսում եմ ինձ և ինձ հավատում,
Ծածկում եմ սիրով անդունդները խոր,
Կիրճերը մթին ծաղկունքով պատում։

Ես հոգնած եմ շատ ու վաստակաբեկ
Եվ շատ բան գուցե կը թողնեմ թերի,
Բայց հոգով երբեք չեմ ընթանա թեք,
Չեմ դառնա բնավ ստվերի գերի։

Երազներն են ջինջ իմ ուղին պատել,
Իմ քույրերն են յոթ գույներն արևի,
Ծիածաններն են իմ ճամբան հատել,
Ես կեանքի համար, աշխարհի, մարդու
Ինչ-որ մի լավ բան կանեմ երևի։

Հետևեք մեզ նաև Telegram-ում