Երևանյան մշակութային օջախները հետաձգում են միջոցառումները

Երևանյան մշակութային օջախները հետաձգում են միջոցառումները

ԵՐԵՎԱՆ, 14 ՄԱՐՏԻ, Panorama.am։ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում այսօր նախատեսված բալետային ներկայացումները տեղի չեն ունենա։

«Մեզ համար անչափ կարևոր է ձեր առողջությունը և, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը»,- հայտնում են թատրոնից:

Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնից տեղեկացնում են, որ այսօրվա և առաջիկա ներկայացումները տեղի չեն ունենալու։

Ե․ Չարենցի տուն-թանգարանի բոլոր միջոցառումները հետաձգվում են մինչև ապրիլի 1-ը։

Ավելի վաղ հայտնել էինք, որ Կամերային երաժշտության ազգային կենտրոնը տեղափոխում է մինչ մարտի 23-ը տեղի ունեցող միջոցառումները, Կոմիտասի թանգարան-ինստիտուտը հետաձգում է այս ամիս համերգային դահլիճում նախատեսված բոլոր միջոցառումները, Գաֆէսճեան արվեստի կենտրոնը ժամանակավորապես սահմանափակում է իր հանրային ծրագրերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում