Վենետիկի բիենալեում կներկայացվի աշխարհում ամենասև գույնը

Վենետիկի բիենալեում կներկայացվի աշխարհում ամենասև գույնը

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, Panorama.am։ Բրիտանացի քանդակագործ Անիշ Կապուրը հաջորդ տարի Վենետիկի բիենալեում առաջին անգամ կներկայացնի Vantablack՝ սև նյութով պատրաստված աշխատանքներ։ Ռիա նովոստին, հղում անելով ARTnet-ին, գրում է, որ Կապուրն Vantablack- ից պատրաստված արվեստի գործերի մենաշնորհ ունի, որոնք նա անվանում է «տիեզերքի ամենասև նյութը»:

Vantablack-ից քանդակները առաջին անգամ ներկայացվելու են հանրությունը, չնայած արվեստագետն արդեն ցուցադրել է ժամանակաչափ, որը պատրաստել է շվեյցարական արտադրողի հետ միասին 2016-ի աշնանը: Դրա արժեքը 95 հազար դոլար էր:

Vantablack-ը կազմված է ածխային ուղղահայաց նանոխողովակներից, որը կլանում է գրեթե 100 տոկոս նրա վրա ընկնող ճառագայթումը ։ Համեմատության համար՝ ամենասև ածուխը կլանում է 96 տոկոս լույս։

Երբ լոնդոնյան Surrey NanoSystems օդատիեզերական ընկերությունը 2014-ի հուլիսին հայտարարել էր, որ մանրադիտակային նանոխողովակներից «գերսև» գույն է ստացել, Կապուրը շատ էր հետաքրքրվել: Այդ տարվա սեպտեմբերին նա ձեռք է բերել Vantablack- ից արվեստի գործեր ստեղծելու բացառիկ իրավունքը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում