Երաժշտասերները կարող են առցանց դիտել Օպերային թատրոնի ներկայացումները

Երաժշտասերները կարող են առցանց դիտել Օպերային թատրոնի ներկայացումները

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ներկայացումները հասանելի կլինեն թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար Կոնստանտին Օրբելյանը:

«Հարգելի բարեկամներ, տեղյակ եք, որ հանրապետության բոլոր թատրոններն ու համերգասրահներն այս ընթացքում փակ են։ Այս ժամանակահատվածում ցանկանում եմ, որ դուք հնարավորություն ունենաք մեր ֆեյսբուքյան պաշտոնական էջի միջոցով դիտելու մեր օպերային, բալետային ներկայացումները, համերգները, ծանոթանալու մեր հիանալի արտիստների կենսագրական նյութերին։ Մենք մտածում ենք ձեր մասին և հույս ունենք, որ շատ շուտով կհանդիպենք մեր թատրոնում»,-նշել է Օրբելյանը:

Կորոնավիրուսի տարածման հետևանքով Հայաստանում գործող մշակութային հաստատությունները ժամանակավոր դադարեցրել են իրենց գործունեությունը: Կառույցներից շատերը փորձելու են պահպանել կապը հանդիսատեսի հետ առցանց հարթակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում