Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կաշխատի օնլայն հարթակում

Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանը կաշխատի օնլայն հարթակում

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորոնավիրուսի տարածման հետևանքով Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանն այս շաբաթ աշախատելու է օնլայն ռեժիմով:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին տուն-թանգարանը հայտարարություն է տարածել «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Տուն-թանգարանն աշխատելու է օնլայն հարթակում՝ իրականացնելով «տնից-թանգարան» ծրագիրը: Ակտիվ կապի մեջ մնացեք մեզ հետ և հետաքրքիր դարձրեք ձեր օրը: Առողջ եղեք»,-ասվում է հաղորդագրության մեջ:

Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը հասել է 30-ի: Հայաստանում կորոնավիրուսի հաստատված առաջին դեպքը գրանցվել էր մարտի 1-ին: Քաղաքացին Հայաստան էր եկել Իրանից: Նա արդեն ապաքինվել է և դուրս է գրվել:

Հետևեք մեզ նաև Telegram-ում