Պատանի հանդիսատեսի թատրոնի ներկայացումները՝ առցանց

Պատանի հանդիսատեսի թատրոնի ներկայացումները՝ առցանց

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնը առաջարկում է ազատ ժամանակն անցկացնել ներկայացումներ դիտելով: Ինչպես «Արմենպրես»-ն հայտնեցին Պատանի հանդիսատեսի թատրոնի մամուլի ծառայությունից, #ՄնաՏանը նախաձեռնության շրջանակներում առաջին անգամ ՊՀԹ-ն հնարավորություն է ընձեռում իր սիրելի ու հավատարիմ հանդիսատեսին առցանց տարբերակով դիտել ներկայացումները։

Թատրոնի մարքեթինգային նոր ռազմավարությունը մշակվել է թատրոնի հասարակայնության հետ կապերի գծով պատասխանատու Նարեկ Մանուչարյանի, գեղարվեստական ղեկավար Դավիթ Հարությունյանի և տնօրեն Էմին Թորոսյանի կողմից։ Մտահղացումը Նարեկ Մանուչարյանինն է։

Թատրոնի ֆեյսբուքյան էջի ուղիղ եթերով արդեն հեռարձակվել է «Շունն ու կատուն» ներկայացումը։ Այսօր էլ նախատեսված է «Փայտե մարդը» ներկայացման ցուցադրությունը:

Հիշեցնենք, որ ներկայացումները նախօրոք տեսագրվել են ու հեռարձակվում են ֆեյսբուքյան ուղիղ եթերով։ Թատրոնը խստորեն հետևում է առողջապահության նախարարության ցուցումներին։

Հետևելով ՊՀԹ-ի ֆեյսբուքյան էջին կարող եք իմանալ ցուցադրության օրերն ու ժամերը։ https://www.facebook.com/patanihandisates/?ref=br_rs

Հետևեք մեզ նաև Telegram-ում