Օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջում կցուցադրվեն խաղացանկային ներկայացումների և համերգների տեսաձայնագրությունները

Օպերային թատրոնի ֆեյսբուքյան էջում կցուցադրվեն խաղացանկային ներկայացումների և համերգների տեսաձայնագրությունները

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՐՏԻ, Panorama.am: Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնն այսօրվանից սկսած կցուցադրի խաղացանկային ներկայացումների և համերգների տեսաձայնագրությունները:

Մարտի 17-ին, ժամը 20։00-ին թատրոնի ֆեյսբուքի պաշտոնական էջի միջոցով կցուցադրվի Կ. Խաչատրյանի «ՉԻՊՈԼԻՆՈ» բալետային ներկայացումը:

«Հետևեք մեր էջի նորություններին, որպեսզի տեղեկանաք առաջիկա օրերին ցուցադրվելիք ներկայացումների մասին։ Մեզ համար անչափ կարևոր է այս ընթացքում չդադարեցնել ձեզ հետ կապը։ Վայելենք օպերային և բալետային լավագույն ներկայացումները տան պայմաններում»,- հայտնում են Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնից։

Հետևեք մեզ նաև Telegram-ում