ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդը համալրվել է 920 հնագիտական առարկաներով

ՊՈԱԿ-ի հնագիտության ֆոնդը համալրվել է 920 հնագիտական առարկաներով

ԵՐԵՎԱՆ, 18 ՄԱՐՏԻ, Panorama.am։ Հնագետ Էմմա Խանզադյանի կողմից՝ տարբեր տարիներին հուշարձանների տարածքներում իրականացրած պեղումների ընթացքում հայտնաբերված որոշ նյութեր պահվում են «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի նախնական ֆոնդում։ ՊՈԱԿ-ի աշխատակիցները դրանք պարբերաբար առանձնացնում են, տեսակավորվում, մաքրում և հանձնում արդեն հիմնական պահպանության՝ հնագիտության ֆոնդ։ Այս մասին տեղեկանում ենք ՊՈԱԿ-ի կայքից։

Նախորդ տարի ՊՈԱԿ-ի ֆոնդերի պահպանման և հաշվառման բաժնի աշխատակից Սոնա Պետրոսյանի աշխատանքի արդյունքում հնագիտության ֆոնդը համալրվել է 250 առարկայով: Դրանք Լճափի բլուր (1975 թ.) հնագիտական հուշարձանից հնագետ Էմմա Խանզադյանի կողմից իրականացրած պեղումների ընթացքում հայտնաբերված նյութերն են, ֆոնդը համալրվել է ոսկուց պատրաստված մեկ ականջօղով (հայտնաբերվել է պատահաբար՝ Հացառատի հնագիտական հուշարձանից 2016 թ.-ին շինարարական աշխատանքների ժամանակ):

Հնագիտության ֆոնդը նախնական ֆոնդի ֆոնդապահ Լուսինե Ալեքսանյանի աշխատանքի արդյունքում էլ ֆոնդը համալրվել է Զորաց քարեր հնագիտական հուշարձանի 2016-2017թթ.-ի N 1 դամբարանաբլուրից հնագետ Աշոտ Փիլիպոսյանի կողմից պեղված 171 հնագիտական առարկաներով, Հացառատի հնագիտական հուշարձանից 2016 թ.-ին շինաշխատանքների ժամանակ պատահական հայտնաբերված, քանդված դամբարանի թվով 30 հնագիտական առարկաներով, Սրաշենից 2019թ.-ին հողային աշխատանքների ժամանակ բացված թվով 18 հնագիտական առարկաներով, Ջրահովիտ հնագիտական հուշարձանից 1983թ.-ին (հնագետ Է. Խանզադյան) պեղված 2 ակտեր թվով 200 և 250 հնագիտական առարկաներով:

Ընդհանուր առմամբ հնագիտության ֆոնդը 2019 թ.-ին համալրվել է 920 հնագիտական առարկաներով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում