USD
EUR
RUB

Աստծո օգնականությունն ու հովանին մեր ժողովրդին և հայրենիքին, շուտափույթ ապաքինում՝ մեր քույրերին և եղբայրներին

 

Այսօր՝ ժամը 19:00-ին, համազգային աղոթքի օրվա առիթով հրավիրում ենք ամենքիդ Ձեր առանձնական աղոթքը կատարել և կամ ստորև ներկայացված աղոթքը հնչեցնել՝ հայցելով Աստծո օգնականությունն ու հովանին մեր ժողովրդին և հայրենիքին, շուտափույթ ապաքինում՝ մեր քույրերին և եղբայրներին:

ԱՂՈԹՔ

Տե՛ր, ողորմի՛ր մեզ։ Տե՛ր, ողորմի՛ր մեզ։ Տե՛ր, ողորմի՛ր մեզ։

Ամենակա՛լ Աստված, բոլոր արարածների՛ Արարիչ, Դու, որ Քո Միածին Որդուն ուղարկեցիր աշխարհ. Նա եկավ ու փրկեց տիեզերքը մեղքից, բժշկեց քո ժողովրդի ախտերն ու հիվանդությունները, հաղթեց մահվանը և մեզ վերափոխեց կյանքի ու անմահության։ Արդ, աղաչում ենք Քեզ, մեր Տեր Աստվա՛ծ, Ամենակարող Աջդ այս հիվանդների վրա պահի՛ր և բժշկի՛ր նրանց ցավերն ու հիվանդությունները, որպեսզի Քե՛զ փառաբանեն, հոգու և մարմնի Բժի՛շկ, և հավատով խոստովանեն ահեղ Աստվածությունդ, և Քեզ վայել են փառք ու իշխանություն, հավիտյանս հավիտենից. ամեն։

Խաղաղությո՜ւն ամենքին։

Հավիտենական Աստված, Դու իջար երկրի խորխորատը և Քո արարածների վրա շնորհներ սփռեցիր։ Քո սուրբ առաքյալներին ուղարկեցիր և նրանց Քո ժողովրդի բոլոր ախտերն ու հիվանդությունները բժշկելու հրաման տվեցիր։

Եվ այժմ, ես Քո ահեղ Աստվածությանն եմ դիմում և հայցում Քո ամենառատ բարերարությունը։ Ուղարկի՛ր ամենակարող զորությունդ և բժշկի՛ր Քո այս ծառաների ախտերն ու հիվանդությունները՝ հաղթական Խաչիդ նշանով, որով վերացրիր մարդկության տկարությունները և դատապարտեցիր մեր կյանքի ու փրկության թշնամուն։

Արդ, Դո՛ւ ես մեր Աստվածն ու մեր՝ Քո ծառաների հոգու և մարմնի բժիշկը և մեր բոլոր հիվանդությունների ու ցավերի սպեղանին։ Եվ Քեզ, Ամենակալ Հորդ և Ճշմարիտ Սուրբ Հոգուդ հետ, վայել են փառք, իշխանություն և պատիվ, այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից․ ամեն։

Աղբյուր՝ Ter-hambardzum.net

Լրահոս
Արմենուհի Սիսյան. Կարոտի տեսիլներ Ներսես Աթաբեկյան. Տիեզերքի եզրին Սոնա Արշունեցի․ Առանց ձեզ ով եմ «Ցեղասպանության թանգարանի փակ ֆոնդերից որոշ նյութեր կորել են». ԿԳՄՍ նախարար Էրմիտաժում կցուցադրվեն չինացի նկարչի՝ COVID-19-ին նվիրված աշխատանքները Ինչո՞ւ են գնում գերեզման եօթներորդ եւ քառասուներորդ օրը Նոր բեմադրություններ, հյուրախաղեր համայնքներում. Արտաշատի դրամատիկական թատրոնի հավակնոտ ծրագրերը Բյուրականի աստղադիտարանը՝ համավարակի ժամանակ 30 տարվա ընթացքում առաջին անգամ Turner մրցանակաբաշխությունը չի կայանա Ա Պետրոս 1.5-10 Շառլ Ազնավուր. Դեռ երեկ Վահան Թեքեյանի․ «Տաղ հայերեն լեզվին» Պետրոս Դուրյան. Սիրել Հեռավար «ԴասԱ» հանդիպում՝ «Անկախության սերունդ» ծրագրի մասնակիցների հետ Երբ Հի­սուս հետ դար­ձավ Մահացել է գրող Գրիգոր Սարգսյանը Սաղմոս ՃԼԱ Պաշտպանիչ դիմակներ գեղարվեստական լուծումներով. Ազգային պատկերասրահի կրեատիվ մարտահրավերը Աշխարհում ամենապահանջված մանկական նախագծերը Լեգենդար ABBA -ն նոր երգերով հանդես կգա Փառատոններ, համաժողովներ. «Միհր» թատրոնն ակտիվ է եղել նաև մեկուսացման օրերին Աշոտ Ավդալյան. «Ինձ ճանաչողը» Դերասանուհի Կարինե Բուռնազյանի մոտ մահվանից հետո հաստատվել է կորոնավիրուս Պատվելով ծնողներին՝ պատվում ենք Աստծուն Օպերային թատրոնն առցանց կցուցադրի «Մանոն» ներկայացումը Շուշանիկ Կուրղինյան, Շատերից մեկին Վենետիկի կինոփառատոնը կկայանա սեպտեմբերին Սեյրան Մալխասյան. Սաղմոս ապաշխարողի 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է Յակով Զարգարյանը Սաղմոս ՃԼ Աշոտ Ավդալյան․ ... Ու երեխան Իրական գանձերը Երկրպագություններն ավելի մեծ օգուտ են տալիս, քան հոգևոր մյուս բոլոր վարժանքները Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ «Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի մասին Հուշարձանները կվերականգնվեն Ալեքսանդր Մանթաշյանցի մասին պատմող «Կովկասի արքան» գիրքը ընթերցողի սեղանին է Նույնականացվում են Զվարթնոցի ճարտարապետական բեկորները «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…» Ազնավուր. հավերժի ճամփորդը 22.05.2020
website by Sargssyan