Ինչու են հայտնի գրողները նկարահանվել ֆիլմերում

Ինչու են հայտնի գրողները նկարահանվել ֆիլմերում

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, Aravot.am: 1.Իտալացի գրող Ջանի Ռոդարին խաղացել է պատմիչի դերը իր իսկ գործի հիման վրա ստեղծված «Չիպոլինո» խորհրդային էքսցենտրիկ երաժշտական կինոկատակերգության մեջ, որը նկարահանել է ռեժիսոր Թամարա Լիսիցյանը: Գրողի հետ միասին ֆիլմում նկարվել է նաեւ նրա դուստրը՝ Պաոլան:

2.Ամերիկացի հանրահայտ գրող Կուրտ Վոնեգուտը ստիպված է եղել վերապրել Մեծ դեպրեսիան, մոր ինքնասպանությունը, Երկրորդ համաշխարհային պատերազմը եւ գերությունը` Back to School կատակերգության մեջ: Վոնեգուտը խաղացել է հենց իր դերը: Գրողն իր դերն է խաղացել նաեւ «Մայր խավար» ֆիլմում, իսկ «Նախաճաշ չեմպիոնների համար» ֆիլմում մարմնավորել է գովազդային հոլովակի ռեժիսորին:

3.Գործակալական վեպերի հեղինակ Ջոն Լե Կարեն, որը բնավ չի ընդունում «բոնդիանան», իսկ «Գործակալ N 007»-ը որակել է կեղծ, մասնակցել է «Գործակալ, մի կողմ գնա» վեպի էկրանավորմանը: Ի դեպ, նա ժամանակին ծառայել է բրիտանական բանակում, որտեղից էլ քաղել է իր դետեկտիվ գործերի նյութերը եւ իր խաղացած դերերն էլ նույն թեմայով են:

4.Փիեր Բենչլիի «Ծնոտներ» վեպը, որ նա գրել է 1974-ին եւ որը տեւական ժամանակ բեսթսելերների ցանկում է եղել, նույնպես ֆիլմի է վերածվել: Այնտեղ հեղինակը փոքրիկ դեր է խաղացել՝ մարմնավորելով լրագրողի:

5.Ժակլին Սյուզանը նկարահանվել է իր հանրահայտ «Տիկնիկների հովիտը» գործի հիման վրա ստեղծված ֆիլմում՝ գլխավոր հերոսի ինքնասպանությունը մարմնավորած հերոսի դերում: 6.Գրող Ֆրեդերիկ Բեգբեդերը տարբեր կարգավիճակներում է հանդես եկել՝ գրող, քննադատ, հաղորդավար, խմբագիր: Միեւնույն ժամանակ նա նկարահանվել է իր «99 ֆրանկ» գործի հիման վրա նկարահանված համանուն ֆիլմում: 7.Նկարահանվելու փորձ ունի Սթեֆանի Մայերը: Նա գրողի փոքրիկ դեր է խաղացել Քեթրին Հարդվիկի «Մթնշաղ» ֆիլմում, որը նկարահանվել է իր համանուն գործի սյուժեի հիման վրա: 8.Սարսափի արքա Սթիվեն Քինգին, բնականաբար, չէինք կարող մոռանալ այս ցանկում: Ըստ kulturologia.ru-ի, նա էկրանին հայտնվելու առումով ուղղակի ռեկորդակիր է: Սթիվեն Քինգի առաջին դերը ֆիլմում 1982-ին էր, երբ նա նկարահանվեց. «Սարսափների կալեյդասկոպ» ֆիլմում: Ֆիլմում հայտնված գրողների ցանկը կարելի է շարունակել: Այդ ցանկում են նաեւ Չակ Պալանիկը, Ուիլյամ Փիթեր Բլետին, Ալֆրեդ Հիչքոկը եւ ուրիշներ:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Հետևեք մեզ նաև Telegram-ում