Բրիտանական թանգարանը պատմել է 2019թ. իր ամենաարժեքավոր գտածոյի մասին

Բրիտանական թանգարանը պատմել է 2019թ. իր ամենաարժեքավոր գտածոյի մասին

ԵՐԵՎԱՆ, 19 ՄԱՐՏԻ, Tert.am: Բրիտանական թանգարանում հայտարարել են, որ 2019 թվականին Անգլիայի, Ուելսի և Հյուսիսային Իռլանդիայի տարածքում հայտնաբերված 1311 գտածոներից ամենաարժեքավորն է ճանաչվել Նորֆոլկում գտնված հազվագյուտ հին մետաղազարդը, որը գրեթե 1100 տարվա պատմություն ունի: Այս մասին տեղեկացնում է The Guardian պարբերականը:

Գտածոների ցանկում կար նաև բրոնզեդարյան ոսկե ապարանջան և ոսկե մետաղադրամ, որի շնորհիվ հաջողվել է տեղեկություն ստանալ Հռոմեական կայսրության ժամանակաշրջանի մասին:

Բրիտանական թանգարանում անտիկ ժամանակաշրջանի պատմությամբ զբաղվող Մայքլ Լյուիսի խոսքով՝ հենց 1100-ամյա մետազազարդն է ամենաարժեքավոր և հազվագյուտ գտածոն անցյալ տարվա ընթացքում:

«Սա այն ժամանակի անգլոսաքսոնական մշակույթի հիասքանչ օրինակ է: Երբ այն հայտնաբերեցվեց, գտնողը զարմացել էր»,- բացատրել է Լյուիսը:

Մետաղազարդը ստեղծված է այն ժամանակի անգլոսաքսոնական ոճով: Այն զարդարված է երկրաչափական պատկերներով և կենդանիների նկարներով: Փորձագետը նշել է, որ մետաղազարդը շատ լավ է պահպանված, և այն կարելի է կրել նույնիսկ այսօր:

Հետևեք մեզ նաև Telegram-ում