Կապանի դրամատիկական թատրոնը կմասնակցի «МОНОfest» 7-րդ միջազգային մրցույթ մոնոփառատոնին

Կապանի դրամատիկական թատրոնը կմասնակցի «МОНОfest» 7-րդ միջազգային մրցույթ մոնոփառատոնին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կապանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնը մասնակցելու է Ռուսաստանի Դաշնության Պերմ քաղաքում անցկացվող «МОНОfest» 7-րդ միջազգային մրցույթ մոնոփառատոնին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հաղորդագրություն է զետեղվել թատրոնի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում:

«Մի պահ կտրվենք կորոնավիրուսի տագնապ առաջացնող լուրերից և հայտնենք հրաշալի մի լուր: Կապանի թատրոնը 70 թատերական հայտատուից ընտրվել է մասնակցելու մայիսի 20-25-ը Պերմ քաղաքում անցկացվող «МОНОfest» 7-րդ միջազգային մրցույթ մոնոփառատոնին: Այս առթիվ շնորհավորում ենք նաև կապանցիներին և մեր թատրոնի անբաժան հանդիսատեսին: Թատրոնը փառատոնին կներկայացնի «Հեռագիր» մոնոներկայացումը, բեմադրիչ՝ Իշխան Ղարիբյան»,-ասված է հայտարարությունում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում