Կաննի կինոփառատոնը հետաձգվել է. այն կարող է կայանալ հունիսին կամ հուլիսին

Կաննի կինոփառատոնը հետաձգվել է. այն կարող է կայանալ հունիսին կամ հուլիսին

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Tert.am: Ֆրանսիայում կորոնավիրուսի համավարակի ֆոնին հետաձգվել է Կաննի 73-րդ կինոփառատոնը, տեղեկացնում է South China Morning Post պարբերականը:

Մայիսի 12-23-ը ծրագրված կինոփառատոնի կազմակերպիչները մարտի 19-ին հայտարարել են, որ քննարկում են կինոփառատոնի հետաձգումը մինչ հունիսի վերջ կամ հուլիսի սկիզբ:

«Երբ Ֆրանսիայում և աշխարհում առողջապահության ոլորտում իրավիճակը մեզ թույլ տա գնահատել հնարավորությունները, մենք կտեղեկացնենք որոշման մասին»,-ասված է կազմակերպիչների հաղորդագրության մեջ:

Աղբյուրը նկատում է, որ կազմակերպիչները դժկամորեն են հրաժարվել կինոփառատոնի անցկացումից: Բայց քանի որ համաճարակն արդեն տարածվել է ամբողջ Ֆրանսիայում, Կաննի կինոփառատոնի պես զանգվածային միջոցառման չեղարկումը անխուսափելի է դարձել:

Մարտի 14-ին կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակներում Ֆրանսիայի վարչապետ Էդուար Ֆիլիպը հրամայել է ամբողջ երկրում փակել բոլոր ռեստորանները, սրճարաններն ու կինոթատրոնները:  

 

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում