USD
EUR
RUB

Վահագն Դավթյան. Հարցում

 

Տե'ր, եթե ինձ այսուհետև էլ չես տալու
Բոցի հրաշքն ու հրաշքը խենթանալու,
Թե չես տալու գլխապտույտն այն արարող,
Որ իրար է խառնում հանկարծ երկինք ու հող,
Կավս խլում, իմ մեջ թողնում միայն ոգի,
Վայրկյանի մեջ ինձ վերածում ասես մոգի,
Վայրկյանի մեջ ինձ դարձնում այնքան արդար,
Որ կարող եմ ճակատագիրն անգամ կարդալ,
Թե չես տալու, թող որ լինի կամքդ վերին,
Հաշտ եմ քեզ հետ, եկ ու ինձ տար քո թևերին:

Թե չես տալու ինձ կարոտի աստղը ծավի,
Որ դողում է թարթիչներին մթնշաղի,
Պահերն այն սուրբ, երբ մաղում է անձրևը տաք,
Կինը փխրում, ծվարում է թևերիդ տակ,
Բուրում հանկարծ, բուրում իբրև անհայտ եդեմ,
Պահերն այն սուրբ, երբ կանգնում ես փակ դռան դեմ
Ու այնպիսի դողով թակում դուռն այդ թաքուն,
Որ թվում է, թե հենց բախտիդ դուռն ես թակում,
Թե չես տալու, թող որ լինի կամքդ վերին,
Հաշտ եմ քեզ հետ, եկ ու ինձ տար քո թևերին:

Թե չեմ կարող էլ տեսիլքի լույսն ստանալ,
Հեռու գետի մի արծաթով հարստանալ,
Հարստանալ մի ծվենով կապույտ մեգի
Ու հեկեկալ ցավով, ի'մ չէ, ուրիշ մեկի,
Թե այսուհետ սիրտս լույսից չի նվալու,
Տերևի դողն ինձ մոգություն չի թվալու,
Շշուկն աստղի չի թվալու հմայություն,
Ու բռնկումն արշալույսի` սուրբ հարություն,
Հաշտ եմ քեզ հետ, թող որ լինի կամքդ վերին,
Եկ ու ինձ տար քո թևերին...

Լրահոս
Աշոտ Ավդալյան. Մարմին առ, օր... Դանիել Վարուժան. Ամբարներ Ավագ Հինգշաբթի դուրս կբերվի Սուրբ Գրիգոր Նարեկացու մասունքը Ռուսական թատրոնն առցանց ցուցադրում է խաղացանկից դուրս եկած լավագույն ներկայացումները Նայի՛ր քեզ Նվիրատվություններ ի զորակցություն հայրենիքի Դեռ կգա այս ծանր շրջանը հետահայաց արժեւորելու ժամանակը Սիմֆոնիկ նվագախումբը հրավիրում է Բեթհովենի 9-րդ սիմֆոնիայի առցանց ցուցադրությանը Հայկական դուդուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է 2008 թվականին․ ԿԳՄՍՆ Անդրեա Բոչելլին առցանց համերգ կտա Զատկի օրը Սովորենք գնահատել ու արժևորել մեր ունեցածը Վիլյամ Սարոյան․ Ընկերների մեղքով Ավագ Երեքշաբթի Տեր Գրիգոր քհն. Գրիգորյանի շնորհավորական խոսքն Ավետման տոնի առթիվ Էրեբունուց հայտնաբերված նվիրատվական թիթեղը Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում տիկնանց և օրիորդաց Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի և Մայրության ու գեղեցկության օրվա առիթով Ռուսական արվեստի թանգարանը միացել է աշխահի խոշոր թանգարանների շարժմանը «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…» Խզմալյան. Մենք պատրաստում ենք անհատ, տարեց, անժառանգ արվեստագետների ցանկը «Համլետ», «Վենետիկի վաճառականը». շեքսպիրյան լավագույն ներկայացումները` առցանց հարթակում Ճա­նա­չեք գոր­ծե­րի պտուղ­նե­րից Արարատ Մկրտումյան. Սերունդ Դանիել Վարուժան․ Վերադարձ Մաթևոսյան կենտրոնի վերաբերյալ 2019 սեպտեմբերի 18-ի Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը չի կատարվել․ Դավիթ Մաթևոսյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հայտարարությունն Ավագ շաբաթվա վերաբերյալ Աստվածածին սուրբ կույս Մարիամի ավետյաց տոն Տասը երկրի թումանյանասեր մանուկներ կներկայացնեն «Սուտասանը» հեքիաթը Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական համերգը»՝ այսօր Լուսին Աթաբեկյան. Լռությունը՝ արատավոր շրջանի սկիզբ Ներսես Աթաբեկյան․ Ոտքը «Ղազարոսի հարությունը». պատկեր և խորհուրդ Ծաղկազարդի տոնին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը Պատերազմ և սպանություն Ինչու Ռյազանովը մերժեց Գուրչենկոյին եւ Անդրեյ Միրոնովին 81 տարեկանում մահացել է «Ain't No Sunshine» հիթի հեղինակ և սոուլի աստղ Բիլ Ուիզերսը Որո՞նք են աշխարհի ամենազարմանահրաշ վայրերը Փոքր դերերի մեծ վարպետը. Ազատ Շերենց մարդու եւ դերասանի հմայքի գաղտնիքը մնացել է դեռ չբացահայտված Արարատ Մկրտումյան․ Ես հասկացա․․․ Վրեժ Սարուխանյան. Խանե Սարգիսը Վրաստանում մահացել է երկրի գլխավոր տաճարի ճարտարապետը
website by Sargssyan