USD
EUR
RUB

Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է

 

ԵՐԵՎԱՆ, 20 ՄԱՐՏԻ, Panorama.am: Խաչատրյանի 16-րդ միջազգային մրցույթի մասնակցության հայտերի ընդունման վերջնաժամկետը երկարաձգվել է մինչև ապրիլի 20-ը։ Հիշեցնենք, որ մրցույթը կմեկնարկի սույն թվականի հունիսի 6-ին Երևանում։ Այն այս տարի կանցկացվի ջութակ մասնագիտությամբ։

«Արամ Խաչատրյան-մրցույթ» մշակութային հիմնադրամից հայտնում են, որ միջազգային այս ստուգատեսին մասնակցել ցանկացողները հայտերը կարող են ներկայացնել [email protected] էլեկտրոնային հասցեով։ Կարող են դիմել մրցույթի մեկնարկի պահին (հունիսի 6, 2020թ.) 16-32 տարեկան (ներառյալ) ջութակահարներ` անկախ ազգությունից և քաղաքացիությունից:

Խաչատրյանի միջազգային մրցույթը բաղկացած է նախընտրական լսումներից և 3 փուլից՝ 1-ին փուլ, 2-րդ փուլ (կիսաեզրափակիչ), 3-րդ փուլ (եզրափակիչ): Կիսաեզրափակիչ և եզրափակիչ փուլերում մասնակիցների պարտադիր կատարման ծրագրում ներառված են նաև Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Առաջին մրցանակակիրը կստանա դրամական պարգև՝ 15.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ, 2-րդ տեղը զբաղեցրած երաժիշտը կարժանանա 10.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ մրցանակի, իսկ երրորդ մրցանակակիրը՝ 5.000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ պարգևավճարի։ Շնորհվում են նաև մի շարք հատուկ մրցանակներ:

Խաչատրյանի մրցույթը նպատակ ունի բացահայտել տաղանդաշատ երիտասարդ երաժիշտների, նրանց մասնագիտական առաջընթացի հնարավորություններ ընձեռել։

Խաչատրյանի միջազգային մրցույթը համաշխարհային երաժշտական աշխարհում մեծ ճանաչում ունի։ Այն Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (World Federation of International Music Competitions) անդամ է, հայկական միակ մրցույթը, որ արժանացել է նման պատվի և անցկացվում է համաշխարհային այս կառույցի չափորոշիչներով։ Տարեցտարի ընդլայնվում է մրցույթին մասնակցել ցանկացողների թիվն ու աշխարհագրությունը։ Մրցույթն անցկացվում է ՀՀ կրթության‚ գիտության‚ մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Մրցույթին դիմելու կարգի մասին և այլ տեղեկություններ կարելի է ստանալ Խաչատրյանի միջազգային մրցույթի պաշտոնական կայքում հետևյալ հղմամբ՝ https://bit.ly/33M0wXR։

Լրահոս
Հրաչյա Թամրազյան․ Փոխակերպություն Ռազմիկ Դավոյան. Ինձ էլ աշխարհից մի բան հասավ «Մինչև ե՞րբ պիտի գամված մնաս, ո´վ ծույլ․․․» Սաղմոս ՃԽԲ Հին Թիֆլիսի երգիչը ՀՀ տարածում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը փաստագրել է մոտ 100 վիշապաքար Համո Սահյան. Անձրև Վահագն Դավթյան. Անի Ապահովություն Զրույց «ոչնչի» շուրջ Մահացել է «Ոսկե գլոբուս»-ի կազմակերպիչ Լորենցո Սորիան «Հացի բազմացումը» տեսարանի պատկերագրական դրսևորումը Եղիշե Չարենց․ Մայրամուտներ Պարույր Սևակ․ Անակնկալ հայտնագործություն Երբ փրկությունը սերն է. Լիլյա Մուկուչյանի դերակատարմամբ ներկայացումը կցուցադրվի «Արմմոնո» փառատոնին Քարոզչություն «Առնո Բաբաջանյանը» ոչ թե ախտահանվել, այլ արտաքինից մաքրվել է Վիեննայի օպերան Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է արվեստում ունեցած ներդրման համար Ռազմիկ Դավոյան. Արարչություն Հայաստանում հնչեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Վստահություն Սրբին մեծարելը նրան ընդօրինակելն է Հավատարմություն Հպարտությունն ու խոնարհությունը Արմենուհի Սիսյան․ «Փախուստ ծառերի մոտ» Մհեր Բեժանյան. Հաճույքի թռչուն Էրմիտաժը սկսել է խմբային էքսկուրսիաներ անցկացնել Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները Հայ ճարտարապետների ամառային կինոթատրոնը՝ Մոսկվայի «Гараж» ժամանակակից արվեստի կենտրոնում Գթասրտություն Հնագետ Գրիգոր Արեշյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ Սաղմոս ՃԽԱ Հովհաննես Հովհաննիսյան․ Հայ զինվորին Ծաղկաթերթեր Դերասանի մենախոսություն կյանքի իմաստի մասին. «Հեռագիր»-ը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնին Կյանքի արվեստ. Սեռական դաստիարակության խնդիրը Կորյուն Առաքելյան. Բանաստեղծություններ Սամվել Մարգարյան․ Բանաստեղծություններ Մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է. Տեր Սարգիս
website by Sargssyan