USD
EUR
RUB

«Լիր արքա», «Դեկամերոն» և ձգողականության տեսություն․ պատմական դեմքեր, որոնք իրենց գլուխգործոցները ստեղծել են կարանտինի ժամանակ

 

ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՐՏԻ, Tert.am։ Նոր տեսակի կորոնավիրուսի տարածման պայմաններում կյանքն ամբողջ աշխարհում այլ ընթացք է ստացել։ Շատ երկրներում փակվել են աշխատավայրերը, ժամանցի վայրերն ու դպրոցները, իսկ իշխանությունները կոչ են անում մարդկանց տանը մնալ։

Ինքնամեկուսացումը կամ կարանտինը կարող է հիանալի առիթ լինել ձեր մտավոր և ֆիզիկական զարգացման հարցում առաջնահերթություններ սահմանելու համար։ Սակայն եթե ցանկանում եք ձեր ազատ ժամանակն օգտագործել արդյունավետ աշխատանքի համար, ապա mentalfloss-ը ներկայացնում է մի շարք պատմական օրինակներ։

Ուիլյամ Շեքսպիր

Անգլիացի բանաստեղծ և դրամատուրգ Ուիլյամ Շեքսպիրն իր «Լիր արքա», «Մակբեթ», «Անտոնիոս և Կլեոպատրա» ողբերգությունները գրել է կարանտինի ժամանակ։ Շեքսպիրը թագավորական թատրոնի դերասան ու բաժնետեր էր, երբ բուբոնային ժանտախտը 17-րդ դարի սկզբին ստիպեց լոնդոնյան թատրոններին փակվել։ 1606 թվականին թատերական արդյունաբերությունը կաթվածահար էր գրեթե ամբողջ տարին: Շեքսպիրը, գիտակցելով, որ այլևս չունի մշտական աշխատանք և փոխարենն ունի շատ ժամանակ, սկսել է գրել։ Մինչև տարեվերջ նա ավարտին է հասցրել հիշյալ ստեղծագործությունները։

Իսահակ Նյուտոն

Մի քանի տասնամյակ անց՝ 1665 թվականին, Անգլիայում տեղի ունեցավ բուբոնային ժանտախտի վերջին խոշորագույն բռնկումներից մեկը։ Քեմբրիջի համալսարանում դասերի չեղյալ հայտարարելուց հետո 20-ամյա Իսահակ Նյուտոնը ստիպված էր վերադառնալ իր հայրենի կալվածք, որպեսզի այնտեղ շարունակի իր հետազոտությունները։ Քանի որ երիտասարդ մաթեմատիկոսը կարիք չուներ անհանգստանալու պրոֆեսորների էլեկտրոնային նամակներին պատասխանելու կամ դասասենյակներում տեսակոնֆերանսներ անցկացնելու մասին, վերջինս իր ազատ ժամանակն օգտագործում է ինքնակրթության և հետազոտությունների նպատակով։ Երիտասարդ մաթեմատիկոսն իր լավագույն աշխատանքներից մի քանիսն արել է կարանտինի մեկ տարվա ընթացքում։ Հենց այդ ժամանակ է ծնվել նրա ձգողականության տեսությունը։

Էդվարդ Մունկ

Էքսպրեսսիոնիզմի առաջին ներկայացուցիչներից նորվեգացի թատերական նկարիչ, գեղանկարիչ Էդվարդ Մունկը ոչ միայն ականատես է եղել, թե ինչպես է իսպանական գրիպի համավարակը փոխում աշխարհի ընթացքը, այլև 1919 թվականի սկզբին անձամբ վարակվել է այդ հիվանդությամբ, սակայն նկարչին, բարեբախտաբար, հաջողվել է հաղթահարել հիվանդությունը։ Հիվանդության օրերին, երբ նկարիչը մեկուսացել էր բոլորից, Մունկը հավաքում է իր նկարչական պարագաներն ու պատկերում իսպանական գրիպի օրերին իր ֆիզիկական վիճակը։ Self-Portrait with the Spanish Flu հայտնի ինքնադիմանկարը պատկերում է հիվանդանոցային մահճակալի առջև հյուծված դեմքով և նոսր մազերով նստած նկարչին։

Թոմաս Նեշ

Եղիսաբեթյան ժամանակաշրջանի հայտնի դրամատուրգ Թոմաս Նեշը 1592 թվականին Լոնդոնում բռնկված բուբոնային ժանտախտի պատճառով ստիպված է եղել մեկուսանալ Անգլիայի ծայրամասում՝ վարակից խուսափելու համար։ Հենց այդ ժամանակ է նա գրել իր Summers' Last Will and Testament հայտնի պիեսը, որն արտացոլում է համաճարակի ժամանակ զգացած նրա ապրումները։

Ջովաննի Բոկաչո

Իտալացի գրող և բանաստեղծ, հումանիստ, վաղ Վերածննդի դարաշրջանի գրականության ներկայացուցիչ Ջովաննի Բոկաչոն անձամբ տուժել է բուբոնային ժանտախտից։ Երբ 1348 թվականին հիվանդությունը խոցեց Ֆլորենցիան, նրա հայրն ու խորթ մայրն այդ հիվանդության զոհը դարձան։ Բոկաչոն վերապրել է հիվանդության բռնկումը՝ փախչելով քաղաքից և թաքնվելով Տոսկանայի ծայրամասում: Այս ընթացքում նա գրել է վաղ իտալական Վերածննդի ամենահայտնի գրքերից մեկը՝ «Դեկամերոն» 100 նովելների հավաքածուն, որը պատմում է մի խումբ ընկերների մասին, որոնք վիրուսով վարակված հեռանում են քաղաքից 2 մղոն հեռավորության վրա գտնվող առանձնատուն։

Լրահոս
Հրաչյա Թամրազյան․ Փոխակերպություն Ռազմիկ Դավոյան. Ինձ էլ աշխարհից մի բան հասավ «Մինչև ե՞րբ պիտի գամված մնաս, ո´վ ծույլ․․․» Սաղմոս ՃԽԲ Հին Թիֆլիսի երգիչը ՀՀ տարածում Հնագիտության և ազգագրության ինստիտուտի արշավախումբը փաստագրել է մոտ 100 վիշապաքար Համո Սահյան. Անձրև Վահագն Դավթյան. Անի Ապահովություն Զրույց «ոչնչի» շուրջ Մահացել է «Ոսկե գլոբուս»-ի կազմակերպիչ Լորենցո Սորիան «Հացի բազմացումը» տեսարանի պատկերագրական դրսևորումը Եղիշե Չարենց․ Մայրամուտներ Պարույր Սևակ․ Անակնկալ հայտնագործություն Երբ փրկությունը սերն է. Լիլյա Մուկուչյանի դերակատարմամբ ներկայացումը կցուցադրվի «Արմմոնո» փառատոնին Քարոզչություն «Առնո Բաբաջանյանը» ոչ թե ախտահանվել, այլ արտաքինից մաքրվել է Վիեննայի օպերան Պլասիդո Դոմինգոյին պարգևատրել է արվեստում ունեցած ներդրման համար Ռազմիկ Դավոյան. Արարչություն Հայաստանում հնչեցին Ալեքսեյ Շորի ստեղծագործությունները Վստահություն Սրբին մեծարելը նրան ընդօրինակելն է Հավատարմություն Հպարտությունն ու խոնարհությունը Արմենուհի Սիսյան․ «Փախուստ ծառերի մոտ» Մհեր Բեժանյան. Հաճույքի թռչուն Էրմիտաժը սկսել է խմբային էքսկուրսիաներ անցկացնել Ֆիլհարմոնիկ նվագախումբը կձայնագրի և կտեսագրի Բեթհովենի բոլոր սիմֆոնիաները Հայ ճարտարապետների ամառային կինոթատրոնը՝ Մոսկվայի «Гараж» ժամանակակից արվեստի կենտրոնում Գթասրտություն Հնագետ Գրիգոր Արեշյանի հուղարկավորությունը տեղի կունենա Երևանի քաղաքային պանթեոնում Ամենայն Հայոց Կաթողիկոսը հեռակապով խոսել է Հյուսիսային Ամերիկայի հայոց թեմերի առաջնորդների հետ Սաղմոս ՃԽԱ Հովհաննես Հովհաննիսյան․ Հայ զինվորին Ծաղկաթերթեր Դերասանի մենախոսություն կյանքի իմաստի մասին. «Հեռագիր»-ը ցուցադրվեց «Արմմոնո» փառատոնին Կյանքի արվեստ. Սեռական դաստիարակության խնդիրը Կորյուն Առաքելյան. Բանաստեղծություններ Սամվել Մարգարյան․ Բանաստեղծություններ Մեզ հրամցված է մի չափորոշիչ, որն առանձին անձանց քմահաճույքի արդյունք է. Տեր Սարգիս
website by Sargssyan