USD
EUR
RUB

Կորոնավիրուսի պանդեմիան սնանկացրել է երաժշտական և կինո արդյունաբերությունը

 

ԵՐԵՎԱՆ, 23 ՄԱՐՏԻ, Panorama.am։  Եվրոպացի և ամերիկացի կինոռեժիսորները, պրոդյուսերները, երաժիշտներն ու համերգների կազմակերպիչները պատմել են այն մասին, թե ինչպես է կորոնավիրուսի պանդեմիան սնանկացրել երաժշտական և կինո արդյունաբերությունը և ինչպես է հասարակական միջոցառումների արգելքը հանգեցրել այս ինդուստրիայի աշխատակիցների ֆինանսական խնդիրների։ Լենտա.ռու-ի հաղորդմամբ, նրանց խոսքերը մեջբերել է The Guardian-ը։

Բրիտանացի երգիչ Գրեյս Քարտերը կիսվել է, որ ինքն է չեղարկել Եվրոպա համերգային շրջագայությունը, քանի որ իշխանությունների կողմից պաշտոնական արգելքներ չէին եղել, իսկ իր երկրպագուները, չնայած պանդեմիայի մասին նորություններին, միևնույն է, պատրաստվում էին գալ շոու: Նա նշել է, որ նման որոշում դժվարությամբ է կայացրել, քանի որ ելույթների չեղարկման պատճառով իր թիմը զրկվել է աշխատավարձից։

Եվրոպայում փառատոների կազմակերպիչները նույնպես դժգոհել են, որ անորոշության մթնոլորտի պատճառով, որ իշխանությունները ստեղծեցին կորոնավիրուսի տարածման վաղ փուլերում, նրանք ստիպված էին ինքնուրույն ընտրել ֆինանսական բարեկեցության և շրջապատի հոգատարության միջև:

«Մենք ուզում էինք, որ մեզ ասեն՝ ինչ անել, եթե ասեին փակել, որևէ մեկը չէր վիճելու»,- ասել է երաժշտական փառատոների կազմակերպմամբ զբաղվող Super Friendz ընկերության ներկայացուցիչը։

Ամերիկացի երաժիշտ Քրիս Ֆորսայթը ԱՄՆ-ում տեղի ունեցողը համեմատել է 2001 թվականի սեպտեմբերին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչության հետ։

«Երկրպագուները չեն կասկածում, թե որքան փխրուն է երաժիշտների մեծամասնության ֆինանսական իրավիճակը: Շատերը հաճախ բարմենից շատ չեն ստանում», - դժգոհել է նա:

Ռեժիսոր Քևին Մաքդոնալդը հաշվարկել է, թե աշխարհում տեղի ունեցողը ինչ կործանարար ազդեցություն կթողնի կինոարդյունաբերության վրա, քանի որ ոչ ոք հաստատ չի կարող ասել, որ կինոթատրոնները կաշխատեն աշնանը:

««Universal» ստուդիան հայտարարել է, որ ինտերնետում կկազմակերպի նոր ֆիլմերի պրեմիերաները։ Սա ուղղակի շոկային հայտարարություն է՝ հաշվի առնելով, որ տարիներ շարունակ նա պաշտպանում էր կինոնկարի բացառիկ պրեմիերաների իրավունքը»,- ասել է նա։

Բրիտանական անկախ Light House cinema կինոթատրոնի ղեկավարը հայտարարել է, որ վարակվելուց խուսափելու համար մեկուսանալու՝ իշխանությունների առաջարկություններից հետո իրենց եկամուտները նվազել են 90 տոկոսով։

Բազմաթիվ կինեմատոգրաֆիստներ նույնպես պատմել են այն մասին, թե ինչպես էին ստիպված դադարեցրել աշխատանքները նախագծերի վրա և ինչպես են նրանք մնացել առանց գումարի:

Լրահոս
Եղիշե Չարենց․ Հեռացումի խոսքեր Վահան Տերյան․ Կույր լինելու ցանկություն ԿԳՍՄ նախարարը ունակ չէ կրթական օբյեկտիվ չափորոշիչներ ստեղծել. Տեր Տիգրան քահանա Բադիրյան «Այս որոշումը կբարդացնի քրիստոնյաների և մուսուլմանների կյանքը». Գարո Փայլանը՝ Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերափոխելու մասին Լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի պիեսներից մեկը կբեմադրվի Ռուսական թատրոնում ՅՈՒՆԵՍԿՕ-ն ափսոսանք է հայտնել Սուրբ Սոֆիայի տաճարի կարգավիճակի վերաբերյալ Թուրքիայի որոշման կապակցությամբ Փորձագետները գնահատել են պանդեմիայի հասցրած վնասը թանգարաններին «Ըստ ձեր հավատի թող լինի ձեզ» (Մատթ․ 9։29) Գրադարանների վիրտուալ անցուդարձը «Հայ Եկեղեցու պատմություն» դասաժամի ոդիսականը. Սերովբե եպիսկոպոս Շառլ Ազնավուրի հրապարակում բացվելու է Աղասի Այվազյանի անվանական աստղը Փարիզի Ռոդենի թանգարանը կվաճառի քանդակագործի աշխատանքների պատճենները Նոր Խարբերդի դպրոցը պատրաստ է շահագործման Պարույր Սևակ. Լինել, թե չլինել Միսաք Մեծարենց. Առտվան արևի մեջ Օձա­վարս Գոր­գոն մե­դու­զան իր թու­նա­ծա­վալ վար­սե­րը տա­րա­ծել է ամ­բողջ աշ­խար­հում, Պան­դո­րան բա­ցել է կեղ­ծի­քի կոր­ծա­նա­րար սն­դու­կ Մեծ Բրիտանիայում Հռոմի 180-րդ Պապի 700-ամյա կնիքն է հայտնաբերվել Սալոնիկում Աթաթուրքի տունը պետք է դառնա հույների ցեղասպանության թանգարան․ Greek City Times «Կր­թու­թ­յան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը եր­բեք չեն թաքց­րել ի­րենց կեղծ պա­ցի­ֆիս­տա­կան գա­ղա­փա­րա­խո­սու­թ­յու­նը» Իմպրեսիոնիզմի խռովկանը՝ Կլոդ Մոնե Մի՛ ստիր, Հայ Եկեղեցու պատմությունը չունի՛ «ծածուկ» էջեր Հայաստանին հաշտության օրակարգ է պետք․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյան (տեսանյութ) Պետությունը չի կարող արշավ սկսել իր իսկ Ազգային Եկեղեցու դեմ, պետք չէ լինել աստվածամարտ. Հայր Ասողիկ աբեղա Կարապետյան Օպերային թատրոնն առցանց կմատուցի Ռոսինիի «Ճանապարհորդություն դեպի Ռեյմս» երկի համերգային կատարումը Էդգար Շա­հին. ֆրան­սա­հայ­կա­կան օ­ֆոր­տի հրա­ցա­նա­կի­րը Աստվածածնի օգնության մասին Եկե­ղե­ցին գո­յութ­յուն ու­նի 2000 տա­րի և գո­նե ա­ռա­ջի­կա 2000 տար­վա հա­մար պետք է ա­պա­հո­վի ե­կող սե­րունդ­նե­րի հոգևոր կա­րիք­նե­րը ՅՈՒՆԵՍԿՕ-ն կոչ է արել Թուրքիային Սուրբ Սոֆիայի տաճարը չվերածել մզկիթի Միքայել սրբազանը՝ ԿԳՄՍ նախարարին. «Դուք մի ամիս չեք կարող կուսակրոն մնալ, մենք ողջ կյանքներս ենք կուսակրոն» Տերևաթափ իմ թխկի, օ, իմ թխկի ձյունածածկ... Գուրգեն Մահարի. Դաշտերում սեզ ու ծաղիկ Պարույր Սևակ․ Քմծիծաղ «Մերձավորի մահը». մաս 2-րդ Թուրքիան վաղը կհայտարարի Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու որոշման մասին. թուրք լրագրող Ղևոնդ Ալիշանի 200-ամյակի առթիվ կստեղծվեն անիմացիոն մուլտֆիլմեր «Music 20» դասական երաժշտության փառատոնը Հայաստան է բերում աշխարհահռչակ արտիստների Միքայել Նալբանդյանի գրական ժառանգության թվայնացումը գիտական, կրթական նշանակություն ունի «Մեր թիկունքում գաղտագողի այսպիսի բան են անում. վտանգներ ենք տեսնում ՀՀ քաղաքացու համար». Տ․ Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյան Ղազանչյան. Համաճարակով պայմանավորված պարապուրդը կարող է կործանարար լինել ստեղծագործ կոլեկտիվի համար Գովեստի խոսքերը՝ շարժիչ ուժ
website by Sargssyan