Տ. Թովմա քահանա Անդրեասյան. Լռության հրեշտակը

Տ. Թովմա քահանա Անդրեասյան. Լռության հրեշտակը

Փրկաբեր լռության հրեշտակ,
կրքերի խաղաղ հանդարտիչ…

Ֆ.Սոլոգուբ

Չարորեն խնդում է
աղմկապաշտ կյանքը:
Իմ կողքից քայլում է
լռության հրեշտակը:

Նա ասում է. «Սերը
քեզ հեռվում սպասում է,
քեզ համար անտառ է,
քեզ համար կա տունը,

կան հորիզոնները,
կեռնեխի դայլայլը,
պարզ լճի զեփյուռը,
զով արևագալը,

և այնտեղ, լսո՞ւմ ես,
չեն հաչում շները,
չի փայլում նողկանքը,
չեն հառնում լեշերը»:

Եվ հիմա քայլում եմ`
հաղթական աղմուկ է,
ամբոխից ժպտում է
անատամ ծերուկը:

Ոռնացող սևեր են,
կլանչող սպիտակը:
Իմ ձեռքից բռնել է
լռության հրեշտակը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում