USD
EUR
RUB

Մի ո­րոշ ժա­մա­նակ հե­տո գե­րեզ­մա­նի վրա լույ­սը ան­հայ­տա­ցավ

 

«Հա­րու­թյուն ա­ռա՞վ Քրիս­տոս, թե՞ ոչ: Սա հիմ­նա­վոր հարց է, թե՛ կրո­նա­կան, թե՛ փի­լի­սո­փա­յա­կան, և թե՛ մարդ­կա­յին հա­յացք­նե­րին վե­րա­բե­րող ամ­բողջ գի­տու­թյան, քա­նի որ հա­րու­թյուն առ­նել կա­րող էր միայն Աստ­ված»:

...Հետևա­բար, Հա­րու­թյա­նը վե­րա­բե­րող հար­ցը ա­ռանց­քա­յին հարց է:

Մի քա­նի մեծ նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող հայտ­նա­գոր­ծու­թյուն­նե­րից հե­տո Հա­րու­թյան փաս­տը իր կյան­քի մայ­րա­մու­տին ըն­դու­նեց նաև ոչ այլ ոք, ե­թե ոչ ին­քը` Ֆրիդ­րիխ Էն­գել­սը. «..Կա­պա­դով­կյան նո­րա­գույն բա­ցա­հայ­տում­նե­րը պար­տադ­րում են մեզ փո­խել մեր հա­յացք­նե­րը հա­մաշ­խար­հա­յին պատ­մու­թյան մի քա­նի, բայց շատ կարևոր ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի վե­րա­բե­րյալ: Եվ այն, որ ա­ռաջ հա­մար­վում էր ա­ռաս­պե­լա­բան­նե­րի ու­շադ­րու­թյա­նը միայն ար­ժա­նի, այժմ ար­դեն պետք է գրա­վի պատ­մա­բան­նե­րին: Նոր փաս­տաթղ­թեր, ի­րենց հա­մոզ­վա­ծու­թյամբ գրա­վե­լով ան­գամ հո­ռե­տես մարդ­կանց, խո­սում են հօ­գուտ պատ­մու­թյան մեջ ե­ղած մե­ծա­գույն հրաշ­քի՝ մա­հից դե­պի կյանք Նրա վե­րա­դար­ձի մա­սին, Ով այդ կյան­քը զո­հեց Գող­գո­թա­յում»: Հի­րա­վի, Էն­գել­սի այս խոս­քե­րը մեզ հայտ­նի չէին` դրանք եր­բեք չեն թարգ­ման­վել մեր լեզ­վով` Մարք­սի և Էն­գել­սի հրա­տա­րա­կու­թյուն­նե­րում:

Էն­գել­սին հա­մո­զող կա­պա­դով­կյան այս հայտ­նա­գոր­ծու­թյուն­նե­րին հա­ջոր­դե­ցին մյուս­նե­րը` ա­վե­լի կարևոր­նե­րը: Մենք պի­տի վե­րա­դառ­նանք սո­վե­տա­կան ա­թեիս­տա­կան գրա­կա­նու­թյա­նը: Ինչ­պես վկա­յում էին վեր­ջին­նե­րը` Քրիս­տո­սի Հա­րու­թյու­նը ժխ­տե­լու հիմ­նա­վոր պատ­ճառ է Հա­րու­թյան մա­սին փաս­տե­րի բա­ցա­կա­յու­թյու­նը: Ո՞րն է, ու­րեմն ի­րա­կա­նու­թյան իս­կու­թյու­նը: Լա­բի­րի­թիո­սը իր պաշ­տո­նա­կից­նե­րի հետ Քրիս­տո­սի Հա­րու­թյան պա­հին գտն­վում էր Նրա գե­րեզ­մա­նից ոչ հե­ռու: Նրանք պարզ տես­նում էին գե­րեզ­մա­նը փա­կող քա­րի գլո­րու­մը և այդ տե­ղի վրա բարձ­րա­ցող անն­ման պայ­ծա­ռու­թյամբ փայ­լող լու­սե­ղեն մի կեր­պար: Լա­բի­րի­թիո­սը իր ու­ղե­կից­նե­րի և պա­հակ­նե­րի հետ շտա­պե­ցին իս­կույն հա­ղոր­դել այդ մա­սին իշ­խա­նա­վոր­նե­րին: Հեր­մի­դիոս հույ­նը Հու­դա­յի կա­ռա­վար­չի մոտ կեն­սագ­րի պաշ­տոն էր զբա­ղեց­նում: Մինչև խա­չե­լու­թյու­նը Քրիս­տո­սին խա­բե­բա էր հա­մա­րում: Դրա հա­մար էլ, իր սե­փա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ, գի­շե­րը գնում է գե­րեզ­մա­նի մոտ, ուր դրե­ցին Տի­րոջ մար­մի­նը, որ­պես­զի հա­մոզ­վի, որ Քրիս­տոս չպի­տի հա­րու­թյուն առ­նի, իսկ Նրա մար­մի­նը հա­վերժ կմ­նա հո­ղի մեջ: Բայց կա­տար­վեց հա­կա­ռա­կը. «Մո­տե­նա­լով գե­րեզ­մա­նին,- գրում է Հեր­մի­դիո­սը,- այ­գա­բա­ցի թույլ լույ­սի մեջ մենք տե­սանք գե­րեզ­մա­նի պա­հակ­նե­րին. եր­կու­սը նս­տած էին, իսկ մյուս­նե­րը պառ­կած էին գետ­նին: Տի­րում էր խոր լռու­թյուն: Մենք քայ­լում էինք շատ դան­դաղ, և մեզ­նից ա­ռաջ ան­ցավ պա­հա­կա­խում­բը, որ գնում էր փո­խե­լու նրանց, ով­քեր գտն­վում էին այն­տեղ ե­րե­կո­յան ժա­մից: Հե­տո, հան­կարծ շատ լու­սա­վոր ե­ղավ: Մենք չէինք կա­րող հաս­կա­նալ, թե որ­տե­ղից է այդ լույ­սը: Բայց շու­տով տե­սանք, որ այն ճա­ռա­գայ­թում էր վերևից` շարժ­վող շո­ղա­փայ­լող ամ­պից: Եվ այն ի­ջավ գե­րեզ­մա­նի մոտ, և գետ­նի վրա այն­տեղ երևաց Մարդ, ոնց որ ամ­բող­ջու­թյամբ լու­սա­շող: Հե­տո լս­վեց ուժ­գին ո­րո­տի ձայն, բայց ոչ թե եր­կն­քում, այլ երկ­րի վրա:

Այդ ո­րո­տի ձայ­նից պա­հակ­նե­րը սար­սա­փա­հար վեր թռան և ըն­կան գե­տին: Այդ ժա­մա­նակ մեզ­նից դե­պի աջ` նեղ ա­րա­հե­տով գե­րեզ­ման էր իջ­նում մի կին, և հան­կարծ նա բղա­վեց.

«Բաց­վե՛ց, բաց­վե՛ց»: Եվ նույն վայր­կյա­նին մենք տե­սանք, թե իս­կա­պես, շատ մեծ քար, որ դր­ված էր գե­րեզ­մա­նի մուտ­քին, կար­ծես ինք­նի­րեն բարձ­րա­ցավ և բա­ցեց գե­րեզ­մա­նը: Մենք շատ վա­խե­ցանք: Մի ո­րոշ ժա­մա­նակ հե­տո գե­րեզ­մա­նի վրա լույ­սը ան­հայ­տա­ցավ, տի­րեց լռու­թյուն, ինչ­պես էր ա­ռաջ: Երբ մենք մո­տե­ցանք գե­րեզ­մա­նի մուտ­քին, ա­պա տե­սանք, որ այն­տեղ մա­հա­ցա­ծի մար­մի­նը ար­դեն չկար»:

Էյ­շուն` սի­րիա­ցի հայտ­նի մի բժիշկ, մոտ էր Պի­ղա­տո­սին և բու­ժում էր նրան, պատ­կա­նում էր իր ժա­մա­նա­կի նշա­նա­վոր մարդ­կանց թվին: Երևե­լի բժիշ­կը և բնա­բա­նը, որ ու­ներ մեծ համ­բավ Արևել­քում և Հռո­մում, գրեց աշ­խա­տու­թյուն­ներ, ո­րոնք կազ­մե­ցին գի­տու­թյան մեջ մի դա­րաշր­ջան: Պա­տա­հա­կան չէ նաև, որ պատ­մա­գետ­նե­րը հա­մա­րում էին, որ նա՝ որ­պես բժիշկ, ի­րա­վա­ցիո­րեն տեղ է գրա­վում հա­վա­սա­րա­պես Հի­պոկ­րա­տի, Ցել­սիու­սի, Հա­լե­նիու­սի և նույ­նիսկ Լեո­նար­դո դա Վին­չիի շար­քում, միայն թե այն հազ­վա­գյուտ լե­զուն, ո­րով նա գրում էր, չթո­ղեց նրան հան­րա­ճա­նաչ դառ­նալ: Կարևորն այն է, թե ինչ­պի­սի՞ հան­գա­մանք­նե­րում Է նկա­րագ­րում իր տե­սա­ծը Էյ­շուն: Պի­ղա­տո­սի կար­գադ­րու­թյամբ, նա Հա­րու­թյան նա­խօ­րյա­կի ե­րե­կո­յան գտն­վում էր գե­րեզ­մա­նի մոտ՝ իր հետ հինգ օգ­նա­կան­ներ ու­նե­նա­լով, ո­րոնք միշտ ու­ղեկ­ցում էին նրան: Ինքն էլ ա­կա­նա­տես էր Քրիս­տո­սի հու­ղար­կա­վոր­ման: Շա­բաթ օ­րը նա եր­կու ան­գամ զն­նել էր գե­րեզ­մա­նը, իսկ ե­րե­կո­յան, Պի­ղա­տո­սի հրա­մա­նով, ուղևոր­վեց այն­տեղ իր օգ­նա­կան­նե­րի հետ, որ­տեղ պի­տի անց­կաց­ներ ամ­բողջ գի­շե­րը: Տե­ղյակ լի­նե­լով Քրիս­տո­սի Հա­րու­թյան վե­րա­բե­րյալ մար­գա­րեու­թյուն­նե­րի մա­սին` Էյ­շուն և իր բժիշկ օգ­նա­կան­նե­րը հե­տաքր­քր­վում էին դրա­նով, որ­պես բնա­բան­ներ: Դրա հա­մար էլ ման­րա­մասն հե­տա­զոտ­ման էին են­թար­կել ա­մեն ինչ, որ կապ­ված էր Քրիս­տո­սի և իր մահ­վան հետ: Ե­րե­կո­յան ժա­մին իր օգ­նա­կան­նե­րը գնա­ցին քնե­լու, բայց Հա­րու­թյու­նից ա­ռաջ վա­ղուց արթ­նա­ցել էին, և վեր­սկ­սե­ցին դի­տար­կում­նե­րը բնու­թյան մեջ կա­տար­վող երևույ­թի. «Մենք բո­լորս` բժիշկ­ներ, պա­հակ­ներ և մնա­ցած­նե­րը,- գրում է Էյ­շուն, - ա­ռողջ էինք և ար­թուն, և լավ էինք զգում, ինչ­պես միշտ: Մենք ոչ մի կան­խազ­գա­ցում չու­նեինք:

Մենք բա­ցար­ձա­կա­պես չէինք հա­վա­տում, որ մե­ռա­ծը կա­րող է հա­րու­թյուն առ­նել: Սա­կայն Ին­քը իս­կա­պես հա­րու­թյուն ա­ռավ, և մենք այդ ա­մե­նը տե­սանք սե­փա­կան աչ­քե­րով»: Ա­պա հա­ջոր­դում է Հա­րու­թյան դեպ­քի նկա­րագ­րու­թյու­նը: Աշ­խար­հի ա­մե­նա­խո­շոր հնա­գետ­նե­րից մե­կը` ա­կա­դե­մի­կոս Վ. Պ. Վու­զես­կու­լը, ա­սում էր. «Քրիս­տո­սի Հա­րու­թյու­նը հաստատ­ված է պատ­մա­կան տվյալ­նե­րով այն­պի­սի ճշ­տու­թյամբ, ինչ­պի­սին է գո­յու­թյու­նը Ի­վան Ա­հե­ղի կամ Պետ­րոս Մե­ծի...

Ե­թե ժխ­տենք Քրիս­տո­սի Հա­րու­թյու­նը, ա­պա պետք է նաև ժխ­տել, և ոչ պա­կաս հի­մունք­նե­րով, գո­յու­թյու­նը Պի­ղա­տո­սի, Հու­լիուս Կե­սա­րի, Նե­րո­նի և այլն»:

Սա ըն­դա­մե­նը փոքր մասն է այն աղ­բյուր­նե­րի, որ­տեղ աս­վում է, թե Քրիս­տոս իս­կա­պես հա­րու­թյուն ա­ռավ: Հա­մա­ռոտ կա­րող ենք թվար­կել նաև այլ աղ­բյուր­ներ` Ե­պի­փան Ափ­րի­կե­ցի, Եվ­սե­բիոս Ե­գիպ­տա­ցի, Իպ­պո­լի­տոս Մա­կե­դո­նա­ցի, Ամ­միոն Ա­լեք­սանդ­րա­ցի, Սա­բե­լիոս Հույն, Ի­սա­հակ Ե­րու­սա­ղե­մա­ցի, Կոնս­տան­դին Կյուր­սե­ցի և ու­րիշ­ներ: Սրանք ըն­դա­մե­նը Քրիս­տո­սի ժա­մա­նա­կա­կից­ներն են, ո­րոնք գտն­վում էին Ե­րու­սա­ղե­մում, կամ մո­տիկ էին Քրիս­տո­սին, և դար­ձան հենց Հա­րու­թյան կամ այն հաս­տա­տող ան­հեր­քե­լի փաս­տե­րի ա­կա­նա­տես­ներ: Չա­փա­զանց կարևոր է, որ մի շարք ա­պա­ցույց­ներ մենք գտ­նում ենք այն ժա­մա­նակ­վա հրեա հե­ղի­նակ­նե­րի մոտ, չնա­յած բա­վա­կա­նին պարզ է, որ հրեա­նե­րը հակ­ված են ա­մեն կերպ թաքց­նե­լու Հա­րու­թյան փաս­տը: Այն ժա­մա­նակ­վա հրեա գրող­նե­րի մեջ, ո­րոնք ուղ­ղա­կի էին խո­սում Հա­րու­թյան մա­սին, գտ­նում ենք այն­պի­սի վս­տա­հե­լի հե­ղի­նակ­նե­րի, ինչ­պի­սիք են` ՈՒ­րիոա Գա­միա­նա­ցի, Շեր­բում-Օ­թոե, Մա­նա­քիա բժիշկ, Նա­բին, Մի­փեր­կան­տես: Մի­փեր­կան­տե­սը հրեա­կան Սի­նեդ­րիո­նի ան­դամ­նե­րից մեկն էր` գան­ձա­պահ էր: Հենց նրա ձեռ­քից էր Հու­դան ստա­ցել ե­րե­սուն ար­ծա­թը՝ որ­պես մատ­նու­թյան վարձ: Սա­կայն երբ Քրիս­տո­սի Հա­րու­թյու­նից հե­տո հրեա­նե­րի մեջ տագ­նապ բարձ­րա­ցավ, Մի­փեր­կան­տե­սը Սի­նեդ­րիո­նի ան­դամ­նե­րից ա­ռա­ջինն էր, որ ժա­մա­նեց այն տե­ղը` քն­նու­թյան հա­մար: Նա հա­մոզ­վեց, որ Հա­րու­թյու­նը կա­տար­վել էր: Նրան վի­ճակ­վեց լի­նել Տի­րոջ գե­րեզ­մա­նի մոտ` ան­մի­ջա­պես Հա­րու­թյան պա­հից ա­ռաջ: Նա ե­կել էր այդ­տեղ` գե­րեզ­մա­նի մոտ կանգ­նած պա­հակ­նե­րին վարձ տա­լու հա­մար: Վար­ձը վճա­րե­լուց հե­տո նա գնաց, իսկ պա­հակ­նե­րը մնա­ցին մինչև հեր­թա­փո­խի վեր­ջը: Սա­կայն Մի­փեր­կան­տե­սը չհասց­րեց շատ հե­ռա­նալ, երբ հս­կա քա­րը գե­րեզ­մա­նի մուտ­քից ան­հայտ մի ու­ժով դեն գց­վեց: Վե­րա­դառ­նա­լով գե­րեզ­մա­նի մոտ՝ Մի­փեր­կան­տե­սը հասց­րեց տես­նել գե­րեզ­մա­նի վրա ան­հայ­տա­ցող լույ­սը: Այս ա­մե­նը նա նկա­րագ­րում է իր «Պա­ղես­տի­նի կա­ռա­վա­րիչ­նե­րի մա­սին» ստեղ­ծա­գոր­ծու­թյան մեջ, ո­րը պատ­կա­նում է Պա­ղես­տի­նի պատ­մու­թյան ա­ռա­վել ար­ժե­քա­վոր և ճշ­մար­տա­ցի աղ­բյուր­նե­րի թվին: Հռո­մեա­կան պատ­մագ­րու­թյան խո­շո­րա­գույն մաս­նա­գետ, ա­կա­դե­մի­կոս Պե­տու­շի­նի հաշ­վարկ­նե­րի հա­մա­ձայն, ընդ­հա­նուր առ­մամբ, Քրիս­տո­սի Հա­րու­թյան մա­սին վս­տա­հե­լի վկա­յու­թյուն­նե­րի թի­վը գե­րա­զան­ցում է 210-ը, ո­րոշ այլ հաշ­վարկ­նե­րով այն ա­վե­լի մոտ է 230-ի, քա­նի որ ա­կա­դե­մի­կո­սի տվյալ­նե­րին պետք է ա­վե­լաց­նել նաև այն պատ­մա­կան հու­շար­ձան­նե­րը, ո­րոնք գտն­վե­ցին իր աշ­խա­տու­թյան գր­վե­լուց ա­վե­լի ուշ:

Թրագ­մա­նու­թյու­նը ռու­սե­րե­նից`
Տ. Ըն­ծա քա­հա­նա ՄԻՐ­ԶՈ­ՅԱ­ՆԻ
Դար­բա­սի հոգևոր հո­վիվ

Լրահոս
Ավագ Եփրեմյան «Լինել թե չլինել ընթեռնելի» Հուսիկ Արա․ Մելոդիա Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալների տոնին դուրս բերվեց Սուրբ Գեղարդը Հույս Թադեոս և Բարդուղիմեոս առաքյալներ Մահացել է բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը «Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր Ֆրանսիան համագործակցում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ ԼՂ-ի պատմամշակութային օբյեկտների պահպանության համար Նկար­չի ժա­մա­նա­կը «Ոսկե ծիրանը» կցուցադրի կինոռեժիսորի «Զինվորը և կովը» ֆիլմը Աստծո անունը զուր տեղը մի տուր Նոյեմբերի 28-ին դուրս կբերվի Աստվածամուխ Սուրբ Գեղարդը «Դուք այստեղ որևէ ադրբեջանական բան տեսնո՞ւմ եք». Свободная Пресса-ի ռեպորտաժը ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող Դադիվանքից (տեսանյութ) Շու­շիի բանտ­ված թան­գա­րա­նա­յին նմուշ­նե­րը Տրտուն­ջը, նա­խան­ձը ա­վե­րում են մեր հո­գին Քանի որ այսօր ՀՀ-ն չունի իշխանություն, հայ մշակութային գործիչները դիմում են միջազգային կառույցներին Առաջին լուսավորիչներ՝ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալներ Կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը Ամենայն Հայոց Կաթողիկոսը ցավակցագիր է հղել ՀՀ վաստակյալ նախագահ Սերժ Սարգսյանին Աստծո արքայությունը բանաձևող առակներ «Լեռնային Ղարաբաղի հուշարձանների վիճակը պետք է գնահատեն միջազգային մասնագետները». ռուս փորձագետ Հասարակական ախտանիշ՝ չարախոսություն Նվիրյալների շնորհիվ է արվեստն ապրում ու զարգանում, և Զավենն այդ նվիրյալներից էր. Վազգեն Մանուկյան Հնագետները նեֆրիտի վերամշակման հնագույն արհեստանոցներ են հայտնաբերել Չինաստանում Խրատներ ժամակարգության համար: Ընդհանրական և առանձնական աղոթքների և ծնրադրությունների մասին Վանա լճի ջրի մակարդակի նվազման արդյունքում հայտնաբերվել է Ուրարտուի թագավորության նավահանգիստներից մեկը Կաննի և Տալլինի փառատոնները դատապարտել են Ադրբեջանի կոչերը՝ միտված Նորա Մարտիրոսյանի ֆիլմի ցուցադրությունները ձախողելուն Ինչի՞ց է որ Հայաստանում Սուրբ Ղուկիանոս քահանայի, Տարագրոսի, Պրոբոսի, Անդրոնիկոսի, Ոնեսիմոսի և Սուրբ Պողոս առաքյալի մյուս աշակերտների հիշատակության օր Վահագն Դավթյան. Ձայն իմ արյան Կինեմատոգրաֆիստների միությունը հետաձգել է տարվա հոբելյարներին նվիրված մի շարք միջոցառումներ Նիժնի Նովգորոդում կտեղադրվի Արամ Խաչատրյանի կիսանդրին Արմեն Ջիգարխանյանի բնակարանը կարող է տուն-թանգարանի վերածվել Շուշիից արվեստի գործերը տեղափոխելու առաջարկով «Երբ տկար եմ, այն ժամանակ եմ զորավոր» (Բ Կորնթ․ 12։10) Աշխատանքը Դա­դի­վան­քի հար­ցը Վե­հա­փառն է լու­ծել «Պատվավոր հյուր»-ը «Ոսկե ծիրան»-ում. Երևանում կցուցադրվի Ատոմ Էգոյանի ֆիլմը «Պար­բե­րա­բար ա­հա­զանգ­վել է Թուր­քիա­յից և Ադր­բե­ջա­նից ե­կող վտանգ­նե­րի մա­սին, և ոչ թե ա­նու­շադ­րու­թ­յան է ար­ժա­նա­ցել, այլ ան­տես­վել է» Մայր Աթոռում կգործի Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության հարցերով գրասենյակ
website by Sargssyan