Աշոտ Ավդալյան․ Քնիր, հեռավոր իմ հոգնած թռչուն

Աշոտ Ավդալյան․ Քնիր, հեռավոր իմ հոգնած թռչուն

Քնիր, հեռավոր իմ հոգնած թռչուն,
կյանքը դարձել է կրկնակի ծաղիկ,
մեր կյանքը որպես թեթև մատնություն
անզգուշորեն բերել է քամին։

Քնիր, ու տուր ձայնդ ուրիշին,
որ քեզ միայնակ չթողնեն-գնան,
որ թերթեն կյանքի մագաղաթը հին,
գուցե մի բան կա գրված քեզ համար։

Թերթիր շատ զգույշ, թերթերը թաց են,
նահատակները չեն ներում երբեք,
և չզարմանաս եթե դու լսես
– Ես ձեզ չեմ հիշում, ես չեմ հիշում ձեզ։

Ծածկիր մատյանը, մագաղաթը ծեր,
և մի հարցրու, որտե՞ղ կամ ինչո՞ւ,
կյանքը այս պահին՝ թեթև մատնություն,
որ քեզ հուշել են անզգուշորեն։

Հետևեք մեզ նաև Telegram-ում