Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյանը երաժշտասերների դատին է հանձնել «Իմ քույր» ստեղծագործությունը

Երգի պրեմիերա. Սոնա Ռուբենյանը երաժշտասերների դատին է հանձնել «Իմ քույր» ստեղծագործությունը

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երգչուհի Սոնա Ռուբենյանը երկրպագուներին է ներկայացրել «Իմ քույր» երգը՝ այն հրապարակելով «YouTube»-ի իր պաշտոնական ալիքում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երգի երաժշտությունը գրել են Կարեն Համբարձումյանը, Սևակ Մելքոնյանը և Սոնա Ռուբենյանը, խոսքերի հեղինակն Ավետ Բասեղյանն է, գործիքավորումը նույնպես իրականացրել են Կարեն Համբարձումյանն ու Սևակ Մելքոնյանը:

Սոնա Ռուբենյանն առաջին անգամ բեմ է բարձրացել հինգ տարեկանում «Կռունկ» մրցույթի շրջանակում։ Այդ ժամանակ Սոնան արդեն սովորում էր Երգի պետական թատրոնի վոկալ բաժնում: 2012 թվականին Սոնան, մասնակցելով «Հայ սուպերսթար» հեռուստանախագծի 5-րդ եթերաշրջանին, դառնում է մրցույթի հաղթող։

2017 թվականից դերասան, հումորիստ, երաժիշտ Գարիկ Պապոյանի հետ կազմել է «Գարիկ Սոնա» խումբը, որի շրջանակներում ներկայացրել է հայկական հին ու նոր երգերի վերամշակված տարբերակները, հանդես եկել մի շարք համերգներով:

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում