Metallica-ն «հանդես կգա» Յութուբում

Metallica-ն «հանդես կգա» Յութուբում

 

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Panorama.am: Ամերիկյան Metallica խումբը որոշել է նախաձեռնել ակցիա՝ կորոնավիրուսի պանդեմիայի պատճառով կարանտինի շրջանում ներկայացնելով իր համերգների տեսաձայնագրությունները։ Գազետա.ռու կայքը, հղում անելով NME-ին, գրում է, որ ակցիան լինելու է ամենշաբաթյա և ստացել է Metallica Mondays անվանումը։

Երաժիշտները նախատեսում են Յութուբում և Ֆեյսբուքի էջում տեղադրել իրեց նախորդ տարիների համերգների ձայնագրությունները։

«Ուզո՞ւմ եք հանգստանալ Netflix –ից նախքան նրանց ողջ գրադարանը ուսումնասիրելը։ Ներկայացնում ենք մեր նոր համերգային շարքը՝ #MetallicaMondays»,- հայտարարել են խմբի անդամները։

Առաջին տեսանյութը հրապարակվել է մարտի 23-ին։

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում