Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Մակարովան

Մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Մակարովան

ԵՐԵՎԱՆ, 25 ՄԱՐՏԻ, Panorama.am: 93 տարեկանում մահացել է ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Իննա Մակարովան։ Ռիա նովոստիին հայտնել է նրա դուստրը՝ Նատալյա Բոնդարչուկը։

«Նա հեռացավ մեզանից։ Կներեք, այլևս ոչինչ դեռ ասել չեմ կարող։ Ամեն ինչ հետո։ Ես հիմա դեռ հիվանդանոցում եմ», – ասել է Բոնդարչուկը։

Հրաժեշտի ժամն ու վայրը դեռ չի հաղորդվում։

Աննա Մակարովան ծնվել է 1926 թվականին։ Նկարահանվել է տասնյակ ֆիլմերում, ադ թվում՝ «Երիտասարդ գվարդիա», «Աղջիկները», «Բալզամինովի հարսանիքը», «Մեռած հոգիներ»։

Նա նկարահանվել է Ներսես Հովհաննիսյանի «Հարսնացուն հյուսիսից» ֆիլմում (1975 թ.)՝ մանրամավորելով Վալյայի մորը՝ Նատալյա Սեմյոնովնա Գրեբեշկովա։

Հետևեք մեզ նաև Telegram-ում