Տրետյակովյան պատկերասրահը շաբաթական 19 միլիոն ռուբլի է կորցնում կարանտինի պատճառով

Տրետյակովյան պատկերասրահը շաբաթական 19 միլիոն ռուբլի է կորցնում կարանտինի պատճառով

ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՐՏԻ, Panorama.am: Տրետյակովյան պատկերասարահն ամեն շաբաթ շուրջ 19 միլիոն ռուբլի է կորցնում կարանտինի պատճառով հարկադիր պարապուրդից: kulturomania.ru-ի հաղորդմամբ, ասել է պատկերասրահի գործադիր տնօրեն Զելֆիրա Տրեգուլովան:

«Մեր հաշվարկներով ամեն շաբաթ կորցնում ենք մոտ 19 միլիոն ռուբլի և շուրջ 64,8 միլիոն կորցրել ենք մարտի 18-ից մինչև ապրիլի 10-ը»,- ասել է տնօրենը:

Նրա խոսքով կարանտինը կհարվածի ամբողջ համաշխարհային թանգարանային ոլորտին:

Հետևեք մեզ նաև Telegram-ում