USD
EUR
RUB

«Դասարան+դասական» ծրագիրը ներկայացվելու է առցանց հարթակում

 

ԵՐԵՎԱՆ, 27 ՄԱՐՏԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախաձեռնությամբ մարտի 27-ից մայիսի 22-ը կազմակերպվելու է «Դասարան + դասական» մշակութային կրթական առցանց ծրագիրը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ առցանց հասանելիություն ունեցող ծրագրի նպատակն է դպրոցականներին, ուսանողներին, ինչպես նաև արվեստասեր հանրությանը ծանոթացնել համաշխարհային և հայ թատրոնի պատմությանը, ներկայացնել սիրելի դերասաններին և մշակութային գործիչներին, բացահայտել թատերական աշխարհի տարաբնույթ գաղտնիքները։

Ծրագիրը բաղկացած է «Թատերագիտակ», «Զրույց հայտնիների հետ», «Ներկայացում առցանցում» և «Հետնաբեմ» բաժիններից, որոնք նախապես հայտարարված հրապարակումների ցանկին համապատասխան կներկայցվեն երկուշաբթի, չորեքշաբթի և ուրբաթ օրերին:

Ծրագրի մեկնարկը կհայտարարեն ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը և Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը մարտի 27-ին, ժ․19:00-ին Dasaran․Dasakan / Դասարան․Դասական ֆեյսբուքյան էջում։ Ողջույնի խոսքին կհետևի «Դասարան + դասական» ծրագրի առաջին փուլի (2019 թ. նոյեմբեր-դեկտեմբեր) մասին պատմող տեսանյութի ցուցադրությունը։
«Դասարան+դասական» թատերական կրթական ծրագիրը մշակվել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի կողմից։ Այն նպատակ ունի ամրապնդել դպրոց-թատրոն կապը։ Ծրագիրն աննախադեպ հնարավորություն է ընձեռում աշակերտներին ծանոթանալ ոլորտի լավագույն մասնագետների հետ, պատկերացնել թատրոն-համակարգի ամբողջական կառուցվածքը։ Ծրագրի առցանց տարբերակը նպատակ ունի ոչ-ֆորմալ կրթության սկզբունքներին համապատասխան հասանելի լինել բոլոր հետաքրքրվողների համար, ինչպես նաև ապահովել մշակութային կրթության բաղադրիչը երկրում տիրող արտակարգ դրության պայմաններում։

Լրահոս
Սեյրան Մալխասյան. Սաղմոս ապաշխարողի 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է Յակով Զարգարյանը Սաղմոս ՃԼ Աշոտ Ավդալյան․ ... Ու երեխան Իրական գանձերը Երկրպագություններն ավելի մեծ օգուտ են տալիս, քան հոգևոր մյուս բոլոր վարժանքները Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ «Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի մասին Հուշարձանները կվերականգնվեն Ալեքսանդր Մանթաշյանցի մասին պատմող «Կովկասի արքան» գիրքը ընթերցողի սեղանին է Նույնականացվում են Զվարթնոցի ճարտարապետական բեկորները «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…» Ազնավուր. հավերժի ճամփորդը 22.05.2020 Պարույր Սևակ․ Երգի ստեպում հազար շավիղներ Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 96 տարեկան Սոնա Արշունեցի. Նույնն է աշխարհը Սա­ր­յա­նա­կան ծա­ռի պար­սա­մ­յա­նա­կան պտու­ղը Ժամանակ հոգևորի համար Միթե կարո՞ղ է կույրը կույրին առաջնորդել Խաչատրյանի անվան մրցույթի ընթացքում մենակատարն ու նվագախումբն առաջին անգամ համատեղ հանդես կգան հեռավար Երա­նի՜ մեր բո­լոր հոգևո­րա­կան­նե­րը հետևեն տեր Ա­ՀԱ­ՐՈ­ՆԻ օ­րի­նա­կին` գի­տակ­ցե­լով, որ չի կա­րե­լի լռել Ազգային պատկերասրահի հետևորդները վերջին ամիսներին Ինստագրամում աճել են 80, Ֆեյսբուքում ՝ 40-50 տոկոսով Օֆելյա Համբարձումյան, Րաֆֆի Հակոբյան - Ես քու ղիմեթը չիմ գիդի Առավոտյան ժամերգություն եւ բժշկության աղոթք (21.05.2020) Իտալուհին բարեգործական վիճակախաղով շահել է Պիկասոյի՝ 1 մլն եվրո արժողությամբ կտավը Համբարձման տոն Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ) ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը շատ լուրջ «պրավալ» է ունեցել Մետրոպոլիտեն թանգարանը կբացվի օգոստոսի կեսերին Վարդան Հակոբյան․ Քարը արագիլի կտուցին Ռազմիկ Դավոյան. Դու Արամայիս Սահակյան. Մայրիկ Ե՞րբ է մարդ կյանքում առաջին անգամ Ս. Հաղորդություն ստանում Հակոբ Մովսես. Ամպրոպ ճայթեց... Շառլ Ազնավուրի դերակատարությամբ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը հայտնվել է Թուրքիայում արգելված ֆիլմերի առաջին հնգյակում (լուսանկար) Պատրաստվել է Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը «Օսկար-2021»-ը հնարավոր է հետաձգվի Համազգային թատրոնի շենքի շինարարությունը շարունակվում է Ավետիք Իսահակյան. Արազին Աստծուն պետք է հարգել ոչ միայն սրտով, այլև՝ շուրթերով
website by Sargssyan