14 լավագույն հայկական մուլտերն ու անիմացիոն ֆիլմերը՝ մեկ հարթակում

14 լավագույն հայկական մուլտերն ու անիմացիոն ֆիլմերը՝ մեկ հարթակում

ԵՐԵՎԱՆ, 28 ՄԱՐՏԻ, Panorama.am: Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Կինեմատոգրաֆիստների միության նախաձեռնությամբ, webtv.am youtube-յան մշակութային ալիքում ստեղծվել է «Ամեն ինչ մուլտի մասին» նախագիծը:

Հայաստանի ազգային կինոկենտրոնից տեղեկացնում են, որ 14 լավագույն հայկական մուլտեր և անիմացիոն ֆիլմեր արդեն հասանելի են մեկ հարթակում: Մուլտերի ու անիմացիոն ֆիլմերի ցանկն ամեն օր կհամալրվի:

Նախատեսվում է, որ նախագծին կմիանան մուլտերի և անիմացիոն ֆիլմերի հեղինակները, ռեժիսորները, օպերատորները և այլ մուլտիպլիկատորներ, որոնք կպատմեն ընդհանրապես մուլտիպլիկացիայի գաղտնիքների, զարմանհրաշ ու հետաքրքիր պատմություններ մուլտերի ստեղծման մասին:

Մուլտարվեստի ու հայկական անիմացիայի մասին առաջին հանդիպումը տեղի կունենա ռեժիսոր, նկարիչ, անիմատոր Նաիրա Մուրադյանի հետ։ Նա ստեղծել է բազմաթիվ մուլտեր, անիմացիոն ֆիլմեր: Սույն հարթակում կարող եք դիտել նրա վերջին աշխատանքներից՝ «Ամանոր» և «Կիկո» գործերը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում