Գուրգեն Մահարի. Հրաժեշտ

Գուրգեն Մահարի. Հրաժեշտ

Գիշերն իջավ լայն ու անհուն,
Բարի գիշեր.
Տուր խոհերդ քարին, քամուն,
Բարի գիշեր:

Անչար եղիր, բարի հիշիր
Ինչ որ անցավ,
Սիրտը կիզող ցավին անցավ.-
Բարի գիշեր:

Երազներին քո անկատար,
Վառ ցնորքին,
Չերգած երգին, լուսնոտ Նորքին
Բարի գիշեր:

Լույս մրգերին, քո երգերին
Ու հերկերին,
Ու մխացող քո վերքերին
Բարի գիշեր:

Բարի գիշեր, գիշեր է ուշ,
Բարի հիշեք,
Անառավոտ, անվերջ գիշեր…
Բարի գիշեր:

Աղբյուր՝ Hovikcharkhchyan.wordpress.com

Հետևեք մեզ նաև Telegram-ում