Ալիսա Կիրակոսյան. Քո աչքերի հետ

Ալիսա Կիրակոսյան. Քո աչքերի հետ

Քո աչքերի հետ
Ես հավերժաբար զրույց եմ արել,
Սակայն եղել եմ ուրիշ մաշկի մեջ,
Ուրիշ երկրի մեջ,
Ուրիշ մի վայրում…
Բայց իմ զրույցը քեզ հետ է եղել,
Քո աչքերի հետ:
Դու նա ես, որն իր բացակայությամբ
Դատարկ է թողնում իմ էությունը:
Նա, ով արարվեց,
Որ ունայնության այս մթնոլորտում
Մենակ չմնամ:
Դու նա ես,
Ով ինձ ուրիշ մի դարում
Ասաց` սպասիր…
Սակայն այս դարում,
Ների’ր, չեմ կարող
Արդեն սպասել:

Թարգմ․ Վահագն Դավթյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում