Մահացել է Հայաստանի բարեկամ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին

Մահացել է Հայաստանի բարեկամ կոմպոզիտոր Քշիշտոֆ Պենդերեցկին

ԵՐԵՎԱՆ, 30 ՄԱՐՏԻ, Panorama.am: Աշխարհի ամենահայտնի կոմպոզիտորներից մեկը, Քշիշտոֆ Պենդերեցկին մահացել է այսօր՝ 86 տարեկան հասակում: Այս մասին գրում է Reuters-ը։

«Երկար և ծանր հիվանդությունից հետո վախճանվեց Քշիշտոֆ Պենդերեցկին` լեհական մեծ երաժիշտներից մեկը, դասական երաժշտության բնագավառում համաշխարհային հեղինակություն», – ասված է Լեհաստանի Մշակույթի նախարարության հայտարարությունում:

Պենդերեցկին նվաճել է Գրեմիի 4 մրցանակ իր երաժշտության համար, վերջերս` 2016թ-ին, լավագույն երգչախմբային կատարման համար:

Նշենք, որ Պենդերեցկին բազմիցս եղել է Հայաստանում։ 2018թ․-ի փետրվարի 13-17-ը Հայաստանում անցկացվեց կոմպոզիտոր և դիրիժոր Քշիշտոֆ Պենդերեցկուն նվիրված փառատոն:

Հետևեք մեզ նաև Telegram-ում