USD
EUR
RUB

Սաղմոս ՃԻԵ

 

Աստիճանների օրհներգություններ

Կյուրոսի միջոցով վերադարձի հրաման ստացան, սակայն շատերը չէին ցանկանում վերադառնալ [գերությունից], և երեք անգամվա ընթացքում եկան, նաև սա առաջիններին է վերագրվում, որոնք Աստծուց հայցում են ուրիշներին էլ վերադառնալու ցանկություն տալ՝ ասելով.

1. Ի դարձուցանել Տեառն զգերութիւն Սիովնի, և եղաք մեք մխիթարեալք:

Երբ Տերը Սիոնը վերադարձրեց, մենք մխիթարվեցինք:

Ինչն այլ թարգմանիչները գրել են՝ «մխիթարվելու ենք», այսինքն՝ դեռ լինելու է, սակայն գրքերում մեկ է «եղել»-ն ու «լինելու է»-ն: Նաև առաջին արդարների պաղատանքն է Տիրոջը, որպեսզի հետ դարձնի սատանայից գերվածներին, ինչպես անառակ որդուն, որպեսզի նրանք մխիթարվեն, այլ ոչ թե ավագ որդու պես բարկանան:

2. Յայնժամ լցուն բերանք մեր խնդութեամբ, և լեզուք մեր ցնծութեամբ:

Այնժամ մեր բերանները խնդությամբ լցվեցին և մեր լեզուները՝ ցնծությամբ:

Խնդությամբ, փոխանակ ողբի, և մեր լեզուները՝ տրտունջի փոխարեն քանի դեռ գերության մեջ էիք, վերադառնալով՝ թող մեր բերանն ու լեզուները ցնծությամբ լցվեն՝ գոհությամբ օրհնաբանելով Աստծուն:

3. Յայնժամ ասասցեն ի հեթանոսս, մեծ արար Տէր զառնել իւր ընդ նոսա. մեծ արար Տէր զառնել իւր ընդ մեզ. և մեք եղաք բերկրեալք:

Այնժամ հեթանոսների մեջ ասացին. «Տերը մեծ բաներ գործեց սրանց համար»: Մեծ բաներ գործեց Տերը մեզ համար, և մենք ցնծացինք:

Եվ սա առավել խնդության պատճառ էր, քանի որ աշխարհն իմացավ Իսրայելի հանդեպ Աստծու սիրո և նրա զորության մասին, իսկ եթե նրանք հիանում են, ապա մենք ինչպե՞ս չգոհանանք, քանզի մերն են բարիքները: Սակայն չասաց, թե փրկեց, այլ՝ մեծ բաներ գործեց, հռչակավոր և անվանի, և մենք փրկվածներ եղանք, ինչը հեթանոսների համար հիացմունքի և մեզ համար ցնծության [առիթ] է: Այդպես էլ մենք, երբ դեպի Հորն ենք դառնում, դևերի համար ահ ու զարմանք է լինում, իսկ մեզ համար՝ Հոր ձայնով մխիթարություն, հրեշտակների առջև ուրախություն, ինչպես անառակ [որդու] վերադարձով:

4. Դարձո՛, Տէ՛ր, զգերութիւնս մեր որպէս զուղխս ի հարաւոյ.

5. ոյք վարէին արտասուօք, ցնծութեամբ հնձեսցեն:

Տե՛ր, ե՛տ դարձրու մեզ գերությունից՝ հարավի հեղեղների պես: Ովքեր ցանում էին արտասուքով, ցնծությամբ պիտի հնձեն:

Առաջիններն են ասում վերջինների մասին, հարավի հեղեղների պես, քանզի Երուսաղեմը երկրի հարավում է, ինչպես հարավի հողմից հալում են ձյունն ու սառույցը, և ջրերի հեղեղները բարձրանում են, այդպես էլ Սուրբ Հոգու ազդեցությամբ գերիները գալիս են բոլոր կողմերից ինչպես հեղեղներ: Նաև, երբ հեթանոսների սառած սրտերը փափկում են, հեղեղների պես վեր են բարձրանում ամեն տեսակի բարիքներով՝ զարմանք պատճառելով հրեշտակներին, ինչպես որ ասում են. «Ովքե՞ր են սրանք, որ թռել են ինչպես ամպ և ինչպես ձագերի հետ խառնված աղավնիներ՝ երամով գալիս են ինձ մոտ» (Ես. 60:8): Ովքեր ցանում էին արտասուքով՝ սերմանելով հոգիների գերության ժամանակ, մեղքերը խոստովանելով ցնծությամբ հերկելու են, և թե ե՞րբ եղավ այսպես, հայտնում է՝ [ասելով].

6. Երթալով երթային և լային, ոյք բարձեալ տանէին զսերմանս իւրեանց:

Ովքեր շալակած տանում էին սերմերն իրենց ու լաց լինում գնալիս:

Քանզի մեղքերի սերմերը նրանց համար եղավ այն հունձքը, ինչ սերմանեցին:

Գալով եկեսցեն և ցնծասցեն, ոյք առեալ բերիցեն զորայս իւրեանց:

Հետ պիտի գան ցնծալով և բարձած պիտի բերեն խրձերն իրենց:

Քանի որ գերությունն իրենց առաջին մեղքերի հունձքն էր, վերադարձի ժամանակ բերեցին խրձերը՝ զղջման արտասուքը, այդ պատճառով էլ կրկնելով ասում է, որ ովքեր ցանում էին արտասուքով՝ գերողների կողմից ստիպողաբար, հետ պիտի գան Աստծու միջնորդությամբ և խնդությամբ: Դարձյալ՝ առաքյալները Տիրոջից արտասուքով վերցրին քարոզչության սերմը, որովհետև պատվիրեց գայլերի մեջ գնալ, իսկ վերադառնալիս խնդությամբ էին գալիս՝ իրենց խրձերը բարձած, այսինքն՝ աշխարհի փրկությունը, ըստ այն խոսքի, թե. «Յոթանասուներկուսը վերադարձան խնդությամբ և ասացին. «Տե՛ր, դևերն էլ են մեզ հնազանդվում քո անունով»» (Ղուկ. 10:17): Այլ նրանց համար, ովքեր ցանկանում են և դուրս են գալիս տրտմության հովտից լալով, դժվար է, քանզի նեղ է ճանապարհը, այդպես ցույց տվեց նաև Տերը, որ չէին ցանկանում ելնել, ինչպես Իսրայելի որդիներն էին, որ կարծես թե նեղություն չէին կրում եգիպտացիներից, և քանի որ երախտամոռ էին, չցնծացին, այլ ցանկացան նորից այնտեղ վերադառնալ, սակայն նրանց չեն նմանվում Բաբելոնից վերադարձողները, այլ ցնծությամբ են գալիս, ինչպես որ ապաշխարողների արցունքներով խնդում է երկինքը: Ապա, մի՛ փնտրեք ճոխություն և փափկություն, որպեսզի չսևեռվեք աշխարհի սիրո վրա:

Վարդան Արևելցի, Մեկնութիւն Սաղմոսացն Դաւթի, Էջմիածին, 1797 թ.

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

Աղբյուր՝ Surbzoravor.am

Լրահոս
Կկատարվի բժիշկների օրհնության արարողություն Նյու Յորքի «Մետրոպոլիտեն-օպերան» չեղյալ է հայտարարել աշնանային թատերաշրջանը Իմ հո­նո­րա­րը թող լի­նի աշ­խար­հի ա­ռող­ջա­ցու­մը Դա­տարկ խոս­քը դա­տարկ էլ ծն­վում է Հայկական կինոն հասանելի կլինի երկրի սահմանամերձ ու հեռավոր շրջաններում «Ներ­կա­յաց­ման ըն­թաց­քում ե­րե­խան հենց ինքն է ստեղ­ծա­գոր­ծում» Հայտնի են «Ընթերցանության ստեղծագործական մրցույթի» հաղթողների անունները Մահացել է կինոօպերատոր Էդուարդ Մաթևոսյանը Ռուզաննա Ոսկանյան. Երջանկությանը Վեցերորդ պատվիրան. մի՛ ընդհատիր կյանքը Նոնա Պողոսյան. Չկրակված փամփուշտներ Ջեյմս Քամերոնը Նոր Զելանդիայում վերսկսել է «Ավատարի» նկարահանումները Երախտամոռություն՝ Աստծո սիրո դիմաց Խաչատրյանի անվան միջազգային մրցույթին կմասնակցի 13 երկրի 19 ջութակահար Քանդակներ՝ մատիտի ծայրերի վրա. լուսանկարներ Գոհար Մկրտչյան. Ինքս էլ չգիտեմ… Արմենուհի Սիսյան. Երբ հավատս ծաղկի, գարուն կգա 12 դպրոցական կպայքարի Ընթերցանության ստեղծագործական մրցույթում հաղթելու համար Netflix-ը ձեռք է բերում պատմական կինոթատրոն Հունիսի 6-ին կներկայացվի առցանց համերգ՝ նվիրված Ալեքսանդր Պուշկինի ծննդյան օրվան և Պյոտոր Չայկովսկու 180-ամյակին․ «Դոմ Մոսկվի» Տիկնիկային թատրոնը պատրաստել է բացօթյա համերգ-ներկայացում Երեխաների տոնի առթիվ Սպենդիարյանի տուն-թանգարանը օնլայն կցուցադրի «Երեք արմավենի» մուլտֆիլմը Սուրբ Գրիգոր Նարեկացու կերպարը պատկերների համակարգում Համերգ՝ Կոմիտաս-150 «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ․ Մարդկանց աղոթակից դարձնողը Շառլ Ազնավուր. Տերն ինձ տվեց... Յութուբում մեկնարկում է We Are One կինոփառատոնը Կոմիտաս. Վարդիկս Վերանորոգվել է դեպի «Տաթև» վանական համալիր տանող ճանապարհը. զբոսաշրջային ենթակառուցվածքների բարելավման աշխատանքները շարունակվում են «Խոսքի իրավունք» հաղորդման հյուրն է Մայր Աթոռ Ս․ Էջմիածնի դիվանապետ Տեր Արշակ եպիսկոպոս Խաչատրյանը Ո՞րն է իմ հաղթանակը Աստվածատեսության մասին Կորոնավիրուսից մահացել է ռեժիսոր Սամվել Գասպարովը «Եթե այս միտումը շարունակվի, ապա պլանավորված գրքերը կարող են և լույս չտեսնել». Արքմենիկ Նիկողոսյան Պուտինը շնորհավորել է Գեորգի Ֆրանգուլյանին Ֆիլհարմոնիկի առցանց նախագծերը Հրաչյա Թամրազյան. Սպիտակ էջեր Վահան Թոթովենց. Աստղիկին Հենրիկ Ալավերդյան. Զարթիր լաո Ամենայն հայոց կաթողիկոսի շնորհավորական ուղերձը հանրապետության օրվա առիթով
website by Sargssyan