Վիլյամ Սարոյան. «Աղոթք»

Վիլյամ Սարոյան. «Աղոթք»

Հարթություն, Աստված և մտքի լռություն, խճճված միջանցքներ և սյուներ, վայրեր, որտեղով մենք անցել ենք, դեմքեր, որ տեսել ենք, և երգող փոքրիկ երեխաներ…

Բայց ամեն ինչից առաջ գաղափարագրեր, նամակներ, սրբություն, քարե պատկերներ, պարզ գիծ, մեր լեզուն, հստակ ուրվագծեր…. տերևներ, երազանքներ, ժպիտներ, թևաթափ ձեռքեր, մարմնի հպում, սեր առ աշխարհ ու տիեզերք. չկա մահվան վախ, կա մի քիչ թախիծ:

Այո՛, Աստված, և լույսը մեր արևն է, իսկ նրա արտացոլումը՝ առավոտյան արշալույսները, ժամանակներում այրված հսկաներ և գունաներկեր. Բախ անունով ոչ մեկը, Սեզան անունով ոչ մեկը և ուրիշներ, որոնց անունները մոռացվել են. մարդկային զանգվածները ներկայանում են միանման անանուն կերպով, մեր տեսքով՝ անծանոթ բազմության վիշտ, մեր կերպը, դառնալ: Քայլող մարդիկ, Ասիա, Եվրոպա, Աֆրիկա, գիտակցության ծովեր և ալիքներ, մյուս կողմում Անտլանտիկան է, արևմուտքում Ամերիկան է ծովային երթով, քմծիծաղ է տալիս գունատ Վիլսոնը, ազատություն Լիտվային, փառք Լեհաստանին և Տեխաս. անուշահոտ սեխեր և աղքատություն:

Շնորհակալ ենք Քեզ, Տե՛ր, և թվերի՝ հաշվապահական հաշվառման համար. «մեկը» տխրությունն է, «երկուսը»՝ ցավը, «երեքը»՝ խենթությունը, իսկ հազարը, տասը հազարը, դեպ կատարելության ձգտումը՝ լուսավոր տարիներ…Դարվինի մորուքը…Էյնշտեյնի աչքերը…լեհ մեծ դաշնակահարի մատները. եկեք իրերին նայենք թվերի տեսքով. Մելլոնի և Ֆորդի հարստությունը, աղքատություն, թույլ տվեք հիշել անունը՝ Պաունդա կամ ասենք անծանոթ մեկը Այովա նահանգից՝ Կլեյից, ով նստել է մենակության մեջ, հորինում է պատմվածներ Աստծո համար և «Saturdey Evening Post», մտքեր, գաղափարներ, անդեմ վախ, միայնություն, փառքի ակնկալիք և կարճ գրառում. «Դու հեղինակություն ես, որդյա՛կ իմ, դու նշանավոր ես, քո պատմվածքները տպվում են»:

Շնորհակալ եմ Քեզ, Տե՛ր:

1934թ.

Ռուսերենից թարգմանությունը՝ Նունե Մովսիսյանի

Հետևեք մեզ նաև Telegram-ում