Ամերիկացի ուսանողների՝ Հայաստան ճանապարհորդության մասին սերիալը հավակնում է «Էմմիի»

Ամերիկացի ուսանողների՝ Հայաստան ճանապարհորդության մասին սերիալը հավակնում է «Էմմիի»

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՐՏԻ, Panorama.am: Ռեժիսոր և պրոդյուսեր Սերգեյ Սարկիսովի «Չարի հպումը» («Evil Touch») միստիկական սերիալն ընդգրկվել է «Էմմի» ցերեկային ծրագրերի մրցանակաբաշխության հավակնորդների կարճ ցուցակում։

ՏԱՍՍ-ին այս մասին հայտնել են «Բլից-ֆիլմ» ընկերության մամուլի ծառայությունից, որը զբաղվում է ֆիլմի արտադրությամբ։ Ֆիլմի ստեղծմանը մասնակցել է նաև ամերիկյան Associated Television և հայկական Academy Films ընկերությունները։

Ֆիլմը պատմում է ամերիկացի ուսանողների՝ Հայաստան ճանապարհորդության մասին։ Միստիկական սերիալի նկարահանումները տեղի են ունեցել Հայաստանի տարածքում՝ ամերիկյան հեռուստատեսության համար` հայ, ամերիկացի, բրիտանացի դերասանների մասնակցությամբ և ռուսաստանցի նկարահանող խմբի օժանդակությամբ։

«Այս ֆիլմի արտադրությունն օգնեց արտասահմանյան կինեմատոգրաֆիստներին գնահատել Հայաստանում կինոարդյունաբերության ներուժը, պարզել մասնագետներին պրոֆեսիոնալիզմը, ծանոթանալ կինոնկարահանման մի շարք վայրերի»,- մամուլի ծառայությունից մեջբերել են Սերգեյ Սարկիսովի խոսքերը։

Ըստ սցենարի, մի խումբ ամերիկացի ուսանողներ պատահաբար հայտնվում են հայկական խուլ գյուղում: Ստիպված լինելով այնտեղ գիշերել` նրանք շուտով հասկանում են, որ իրենց գտնվելու վայրը վտանգավոր է, որովհետև հենց այդտեղ է գտնվում այն զնդանը, որտեղ դարեր շարունակ փակվել էր «չար ոգին»։

Սերիալում հանդես են գալիս դերասաններ Ջենիֆեր Վիլը, Ջոի Նեսիվոչիան, Փերի Սթրոնգը, Կարմեն Հոջսոնը, Քրիս Սփարքսը, Մելորի Ռիզը, Դենիել Քովինը, Ալեքսանդր Խաչատրյանը, Անուշ Առաքելյանը, Արսեն Գրիգորյանը և ուրիշներ:

Ցերեկվա «Էմմի» մրցանակաբաշխության հավակնորդների և դափնեկիրների ցուցակը որոշելու են կազմակերպիչները մինչև ապրիլի 26-ը: Պարգևատրման արարողությունը հետաձգվել է անորոշ ժամանակով ՝ կորոնավիրուսի տարածման սպառնալիքի պատճառով։ Այն պետք է կայանար 2020թ. հունիսին։

Ցերեկվա «Էմմի» մրցանակ մրցանակը հանձնում են Նյու Յորքի հեռուստատեսային արվեստներիի և գիտությունների ազգային ակադեմիան և Լոս Անջելեսի հեռուստատեսային արվեստների և գիտությունների ակադեմիան ՝ ամերիկյան հեռուստատեսության ցերեկային ժամերին ցուցադրվող լավագույն ծրագրերին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում