USD
EUR
RUB

Դանիել Վարուժան․ Ալիշանի շիրմին առջև

 

Ա
Քեզի եկայ` իբր ուխտաւոր մը յոգնած,
Որ կը գըտնէ հուսկ փոխարէն իղձերուն
Շիրիմ մը` հոն ծընրադրելու սիրտը բաց,
Եւ խոկալու, համբուրելու լոյս աճիւն:

Հոս կը նընջե՜ս. Քեզ կը պատէ լըռութիւնն.
Ովկիան մ’ես` զոր կը ծածկէ այդ պատանք.
Կարմիր հըրդեհ մ’որ մոխրի տակ կ’առնէ քուն.
Հոս կը նընջես. ինչպէս հըրատն ամպին տակ:

Որթի ճիւղերն եւ ուռիներ տըխրամած`
Դեռ արձագա՛նգը քընարիդ կը պահեն.
Հովէն` կ’ողբան շիրմիդ չորս դին կամ լըռած
Շեշտէդ մնացորդ մը դարձեալ քեզ կը բերեն:
Շուրջըդ ծաւի Ադրիականն յար կու լայ,
Ուրկէ վիհեր չափեցիր դու մըտածման.
Սուրբ աճիւնիդ սափորն է այդ ծովն հիմա,
Մինչ լայն ճակատիդ լայն օրօրոցն եղաւ ան:

Ո՛չ. մարդըս չէ, լոկ բնութիւնն է` որ հանճար
Մ’օրրել կըրնայ, վերջը պատանքն իր ըլլալ.
Տիեզերքն ունի իր մարգարիտը անճառ`
Որուն կու տայ մարդ պահ մ’իր ծոցն հիւրընկալ:

Բ
Վենետիկն իր պալատներով մարմարէ
Կը ձըգէ վրադ ըստուերն իր լայն, միամած,
Բուրգի մը պէս` որուն ներքեւ կը նիրհէ
Արծիւն` ամփոփ` արեւն հոգւոյն մէջ բանտած:

Քաղաքն այդ խաժ ալիքներուն երեսին
Ցըցուած կայմին ծայրն է նաւուն ջըրասոյզ,
Արիւնաթորմ ծըւէնն է ան խլայի մ’հին,
Տոժի մը գանկն է` իր փոսէն ինկած դուրս:

Դու ներշընչուած, ահ’, այդ անգին ծըւէնէն`
Ժողվեցիր ծուէնքը Աշխարհիդ խլաներուն`
Փըլուզներու, փոշիներու ներքեւէն,
Եւ ծայրերէն քըղանցառու ցախերուն:

Ժողվեցի՜ր, վազք մ’առնելով դէպ խըլուած Փառք,
Բիբդ` արցունքոտ, սիրտդ ովկիան` վիրամած,
Եւ սըրբեցիր` զանոնք ըրած դաստառակ`
Աչքդ ու աչքե՛րը Սերունդին կեղեքուած:

Քօղէն մութի, մոռացումի, լըռութեան
Հանեցիր մեր դափնիներու թերթերն հին,
Եւ դընելով զանոնք երգի մը վրան`
Առէ՛ք, ըսիր, վիրածոր շողն Անցեալին:

Ծըռած` սըրտին հայ` սերտեցիր ու դարձար
Իւրաքանչիւր խորքն անկիւնի եւ ծալքի.
Իջար անոր ամէն անդունդն հըրավառ
Եւ քըրքրեցիր ճընշըւած խորշն արցունքի:

Ոհ՛ - Աստուա՜ծ իմ - ի՜նչ ըղեղ էր ատիկա,
Որ Տիեզերքին քամեց երակը համայն.
Յենած մարդուն, ճառագայթին, խաչին վրայ,
Գըրկեց Այրին` զոր կը կոչեն. Հայաստան:

Գ
Արծի՜ւ, որ մռայլ ամպերն հրեղէն բիբերով
Խորտակեցիր, մութին սառերն հալեցան.
Արծի՜ւ, որ մեր հոգին կարշնեղ ճապուռով
Բարձրացուցիր, չափեցիր մեր ապագան:

Ջինջ հայլի մ’ես` ուրտեղ ամէն մարդ կըրնայ
Գըտնել դիտել պատկերն իր ճիշտ, հարազատ.
Նըւագներուդ մէջ երբեմն ես քրիստոնեայ,
Զինուոր երբեմն, երբեմն մոգ, միշտ Սոկրատ:

Եւ քու կեանքիդ ու երգերուդ մէջ ամէն
Դու բանաստեղծ Նահապետն ես հոգեհմայ.
Բորբ Արշալոյս մ’ես որ կ’ելլայ ովկիանէն.
Ամպէն, մութէն` կը սըփռի Մարդուն վրայ:

Այն արշալոյսն որ իր մտածման հետ անանց
Սեւ սըքեմով մ’ամբողջապէս պատուած է.
Եւ բոցէ գլո՛ւխը սեւ գըտակ մ’է դըրած.
Գիշրուան մէջ երկինքն եւ էլ չըքնաղ չէ՞…
Մինչ այգ կ’ըլլայ օրէ օր շիթըդ լոյսի
Սա ջուրերէն անդի՜ն, անդի՜ն լեռներէն.
Մինչ սերմիդ հունձքն ալիք ալիք կը նազի,
Եւ արիւնով, լացով խայրի կը կապեն:
Դու կը նընջե՜ս, վինըդ` բարձ, փառքըդ` վերմակ,
Ըստուեր կ’ընեն վրադ դափնիները շուրջի.
Եւ խաղաղ քունըդ կը հըսկէ Յիշատակ.
Դու կը նընջե՜ս, իբրեւ ծըննդեանդ օրն առջի:

Ամէն նոր դար նոր պիտ’ բերէ քու անուն,
Եւ դու դարձեա՛լ պիտի ծընիս… սըրտի մէջ,
Ո՛հ, ո՛չ. երբեք չըվախճանիս պիտի դուն,
Զի կապեցիր կեանքդ արեւո՛ւն հետ անշէջ:
Օր մը, գուցէ, նոյնիսկ քունէ՛դ ալ զարթնուս`
Երբ հայ ճամբորդ մ’եկած դրախտի Երկրէդ` ա՛լ
Ժըպիտ բերէ քեզ` արցունքի տեղ անյոյս.
Օր մը, գուցէ, զարթնուս նոյնիսկ քունէդ ալ:
Եւ իցի՜ւ թէ. դեռ պէտք ունի Հայը քեզ.
Հայը հիւղին, բանտին, վըշտին, խաւարին.
Հայն որ` անգէտ` կը սայթաքի աղեկէզ.
Եւ Հայն որ` նենգ` կը սայթաքէ մոլեգին:
Տե՛ս, կը սպասենք ամպածըրար, տըխրունակ.
Եթէ դու չես կըրնար գալ` գէթ ղըրկէ մեզ`
Րաֆֆիէն խօսք մը կազդուրող, լուսարձակ,
Կամ սիրոյ ցոլք մ’Աբովեանի սըրտէն հեզ:
Խօսէ՛, հոգւոյս շողի, յոյսի բառ մ’յետին
Թող ցայտէ գանկըդ` որ անհուն աշխարհ մ’էր.
Միթէ սափորը դատարկուած վարդաջրին
Բուրումի հետք մ’իր կողերուն չի՞ պահեր:
Բայց կը լըռե՜ս, ո՛վ մըտածման դու հըսկայ`
Որ սփինքս դարձար երազիդ հետ, անձանձիր,
Ա՛լ չես խօսիր, մատը փառքի բերնիդ վրայ
Կարծես կ’ըսես խաղաղ ճակտով. “Հեռացի՛ր”:

Լրահոս
Սեյրան Մալխասյան. Սաղմոս ապաշխարողի 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է Յակով Զարգարյանը Սաղմոս ՃԼ Աշոտ Ավդալյան․ ... Ու երեխան Իրական գանձերը Երկրպագություններն ավելի մեծ օգուտ են տալիս, քան հոգևոր մյուս բոլոր վարժանքները Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ «Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի մասին Հուշարձանները կվերականգնվեն Ալեքսանդր Մանթաշյանցի մասին պատմող «Կովկասի արքան» գիրքը ընթերցողի սեղանին է Նույնականացվում են Զվարթնոցի ճարտարապետական բեկորները «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…» Ազնավուր. հավերժի ճամփորդը 22.05.2020 Պարույր Սևակ․ Երգի ստեպում հազար շավիղներ Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 96 տարեկան Սոնա Արշունեցի. Նույնն է աշխարհը Սա­ր­յա­նա­կան ծա­ռի պար­սա­մ­յա­նա­կան պտու­ղը Ժամանակ հոգևորի համար Միթե կարո՞ղ է կույրը կույրին առաջնորդել Խաչատրյանի անվան մրցույթի ընթացքում մենակատարն ու նվագախումբն առաջին անգամ համատեղ հանդես կգան հեռավար Երա­նի՜ մեր բո­լոր հոգևո­րա­կան­նե­րը հետևեն տեր Ա­ՀԱ­ՐՈ­ՆԻ օ­րի­նա­կին` գի­տակ­ցե­լով, որ չի կա­րե­լի լռել Ազգային պատկերասրահի հետևորդները վերջին ամիսներին Ինստագրամում աճել են 80, Ֆեյսբուքում ՝ 40-50 տոկոսով Օֆելյա Համբարձումյան, Րաֆֆի Հակոբյան - Ես քու ղիմեթը չիմ գիդի Առավոտյան ժամերգություն եւ բժշկության աղոթք (21.05.2020) Իտալուհին բարեգործական վիճակախաղով շահել է Պիկասոյի՝ 1 մլն եվրո արժողությամբ կտավը Համբարձման տոն Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ) ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը շատ լուրջ «պրավալ» է ունեցել Մետրոպոլիտեն թանգարանը կբացվի օգոստոսի կեսերին Վարդան Հակոբյան․ Քարը արագիլի կտուցին Ռազմիկ Դավոյան. Դու Արամայիս Սահակյան. Մայրիկ Ե՞րբ է մարդ կյանքում առաջին անգամ Ս. Հաղորդություն ստանում Հակոբ Մովսես. Ամպրոպ ճայթեց... Շառլ Ազնավուրի դերակատարությամբ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը հայտնվել է Թուրքիայում արգելված ֆիլմերի առաջին հնգյակում (լուսանկար) Պատրաստվել է Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը «Օսկար-2021»-ը հնարավոր է հետաձգվի Համազգային թատրոնի շենքի շինարարությունը շարունակվում է Ավետիք Իսահակյան. Արազին Աստծուն պետք է հարգել ոչ միայն սրտով, այլև՝ շուրթերով
website by Sargssyan