USD
EUR
RUB

Ի՞նչ կապ ուներ Գագարինը Ելիզավետա թագուհու, Ջինա Լոլոբրիջիդայի եւ Պիեխայի հետ

 

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Aravot.am: 52 տարի առաջ մարտ ամսին Յուրի Գագարինի անունը թնդաց աշխարհով մեկ՝ որպես առաջին տիեզերագնաց:

Ըստ kulturologia.ru-ի, նա ոչ միայն բարձրակարգ մասնագետ էր, այլեւ շփվող մարդ, եւ նրան ժամանակին սիրահարված են եղել գեղեցիկ կանայք՝ ոչ միայն ԽՍՀՄ տարածքից, այլեւ արտասահմանից:

Գագարինի անունը կապվում է Էդիտա Պիեխայի, Սվետլանա Սվետլիչնայայի, անգամ Ջինա Լոլոբրիջիդայի հետ: 1951թ., երբ Մոսկվայում բացվեց միջազգային կինոփառատոնը, Գագարինը դարձավ միջոցառման պատվավոր հյուրերից մեկը, որի ժամանակ նրա հետ ծանոթացան մի շարք հայտնի մարդիկ:

Հյուրերի թվում էր նաեւ իտալացի լեգենդար դերասանուհի Ջինա Լոլոբրիջիդան: Երբ վերջինս ժամանում է Մոսկվա, նրան հարցնում են, թե ում հետ կցանկանա հանդիպել:

«Նրանք ինձ տվեցին Խրուշչովի անունը, բայց ես Եկատերինա Ֆուրցեւային (ԽՍՀՄ մշակույթի նախարարին-Գ.Հ.) ասացի, որ ուզում եմ միայն Յուրի Գագարինի հետ հանդիպել……Նա ժպտաց ու համաձայնության նշան արեց: Երբ մենք Յուրայի հետ քայլում էինք գիշերային Մոսկվայով, նա ինձ նվիրեց իր լուսանկարը, որի հաջորդ երեսին նման գրություն կար՝ ես բազմաթիվ աստղեր եմ տեսել երկնքում, բայց նրանցից որեւէ մեկը չի փայլել քեզ նման: Ես պահպանում եմ այդ լուսանկարն ու նրա ստորագրությունը, որը հաճախ եմ համբուրում»,-մի առիթով խոստովանել է Ջինա Լոլոբրիջիդան:

Թեեւ արտասահմանում լուրեր էին պտտվում, որ դերասանուհու ու տիեզերագնացի միջեւ սիրավեպ է ծնվել եւ իբր նրանք մի քանի անգամ հանդիպել են նաեւ «դրսում», իրականում դրանք ասեկոսեներ էին, քանի որ Մոսկվայում կայացել է նրանց առաջին ու վերջին հանդիպումը:

Գագարինի կնոջը՝ մասնագիտությամբ բուժքույր Վալենտինա Գորյաչեւային այլ բան չէր մնում, քան հաշտվել ամուսնու հանդեպ եղած այլ կանանց հետաքրքրությունների ու սիրառատ հայացքների հետ: Գագարինը որտեղ հայտնվում էր, նրան սկսում էին շրջապատել աղջիկները, անգամ նրա զգեստներից կոճակներ էին պոկում՝ որպես հիշատակ: Նույնն էլ Գագարինի հետ արտասահմանում էր պատահում: Օրինակ, Մեծ Բրիտանիա այցի ժամանակ, ամբոխը ճեղքելով, նրան մոտեցավ Օլիվիա Բրայդենը եւ համբուրեց Գագարինի այտը, անգամ այդ միջադեպի լուսանկարները կան:

Գագարինը ճաշի հրավիրվեց Բուքենհեմյան պալատ՝ Ելիզավետա Երկրորդի կողմից: Ծնված լինելով գյուղական ընտանիքում՝ նա մի պահ շփոթվում է սեղանի շուրջ, քանի որ ծանոթ չէր բարձրաշխարհիկ էթիկետի նրբություններին ու չգիտեր ինչպես օգտվել սպասքից: Տիեզերագնացը մի առիթով խոստովանել է, որ ստիպված մի փոքր խորամանկել է: Սալաթը գդալով լցնելով իր ափսեի մեջ՝ ասել է. «Պարոնայք, առաջարկում եմ այս անգամ ռուսավարի ուտել, ավելի ճիշտ՝ գագարինավարի»:

Թեյի ժամանակ էլ Գագարինը կիտրոնը հանել է բաժակից ու սկսել ուտել, ինչից ներկաները ապշել են: Ասում են՝ նրան «փրկելու» համար թագուհին էլ է հետեւել նրա օրինակին:

Գագարինի եւ Էդիտա Պիեխայի սիրավեպի մասին եւս շատ է խոսվել: Երգչուհին խոստովանել է, որ ամուսինը շատ էր խանդում Յուրի Գագարինին: Սվետլիչնայայի ու տիեզերագնացի կապի մասին էլ շատ է խոսվել: Դերասանուհին ասել է, որ իրենք միմյանց ընդամենը համակրել են եւ ինքը պատահաբար հայտնվել է Չիլի մեկնողների պատվիրակության կազմում, որտեղ նաեւ Յուրի Գագարինն էր:

Պատրաստեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Լուսանկարները՝ kulturologia.ru կայքից:

Լրահոս
Սեյրան Մալխասյան. Սաղմոս ապաշխարողի 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է Յակով Զարգարյանը Սաղմոս ՃԼ Աշոտ Ավդալյան․ ... Ու երեխան Իրական գանձերը Երկրպագություններն ավելի մեծ օգուտ են տալիս, քան հոգևոր մյուս բոլոր վարժանքները Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ «Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի մասին Հուշարձանները կվերականգնվեն Ալեքսանդր Մանթաշյանցի մասին պատմող «Կովկասի արքան» գիրքը ընթերցողի սեղանին է Նույնականացվում են Զվարթնոցի ճարտարապետական բեկորները «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…» Ազնավուր. հավերժի ճամփորդը 22.05.2020 Պարույր Սևակ․ Երգի ստեպում հազար շավիղներ Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 96 տարեկան Սոնա Արշունեցի. Նույնն է աշխարհը Սա­ր­յա­նա­կան ծա­ռի պար­սա­մ­յա­նա­կան պտու­ղը Ժամանակ հոգևորի համար Միթե կարո՞ղ է կույրը կույրին առաջնորդել Խաչատրյանի անվան մրցույթի ընթացքում մենակատարն ու նվագախումբն առաջին անգամ համատեղ հանդես կգան հեռավար Երա­նի՜ մեր բո­լոր հոգևո­րա­կան­նե­րը հետևեն տեր Ա­ՀԱ­ՐՈ­ՆԻ օ­րի­նա­կին` գի­տակ­ցե­լով, որ չի կա­րե­լի լռել Ազգային պատկերասրահի հետևորդները վերջին ամիսներին Ինստագրամում աճել են 80, Ֆեյսբուքում ՝ 40-50 տոկոսով Օֆելյա Համբարձումյան, Րաֆֆի Հակոբյան - Ես քու ղիմեթը չիմ գիդի Առավոտյան ժամերգություն եւ բժշկության աղոթք (21.05.2020) Իտալուհին բարեգործական վիճակախաղով շահել է Պիկասոյի՝ 1 մլն եվրո արժողությամբ կտավը Համբարձման տոն Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ) ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը շատ լուրջ «պրավալ» է ունեցել Մետրոպոլիտեն թանգարանը կբացվի օգոստոսի կեսերին Վարդան Հակոբյան․ Քարը արագիլի կտուցին Ռազմիկ Դավոյան. Դու Արամայիս Սահակյան. Մայրիկ Ե՞րբ է մարդ կյանքում առաջին անգամ Ս. Հաղորդություն ստանում Հակոբ Մովսես. Ամպրոպ ճայթեց... Շառլ Ազնավուրի դերակատարությամբ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը հայտնվել է Թուրքիայում արգելված ֆիլմերի առաջին հնգյակում (լուսանկար) Պատրաստվել է Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը «Օսկար-2021»-ը հնարավոր է հետաձգվի Համազգային թատրոնի շենքի շինարարությունը շարունակվում է Ավետիք Իսահակյան. Արազին Աստծուն պետք է հարգել ոչ միայն սրտով, այլև՝ շուրթերով
website by Sargssyan