Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հորդորում է մնալ տանն ու Աբովյան ընթերցել

Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը հորդորում է մնալ տանն ու Աբովյան ընթերցել

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանը առցանց հարթակում ներկայացնում է տարբեր ծրագրեր, որոնցից հատկապես հետաքրքրական է «ԻՄ ԱԲՈՎՅԱՆԸ…» մրցույթը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մրցույթի հաղթողը երկրում արտակարգ իրավիճակի դադարից հետո կստանա երկու անձի համար նախատեսված մեկօրյա հանգիստ Դիլիջանի հանգստյան տներից մեկում, որի հետ համագործակցում է տուն-թանգարանը:

Մրցույթի պայմաններն են՝ տուն-թանգարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջում մրցույթին վերաբերող հրապարակման մեկնաբանություն դաշտում մեկ նախադասության սահմաններում ամբողջացնել միտքը, թե ով է «ԻՄ ԱԲՈՎՅԱՆԸ…», հավանել Խաչատուր Աբովյանի տուն-թանգարան Khachatur Abovyan House-Museum և հանգստյան գոտու էջերը, կիսվել հղումով՝ նշելով հետևյալ հեշթեգերը #տնիցթանգարան #Աբովյանկարդա:

Մրցույթը կամփոփվի ապրիլի 16-ին:
Կհաղթի նշված պայմանները կատարած, առավել հեաքրքիր և օրիգինալ մեկնաբանության հեղինակը՝ թանգարանի անձնակազմի ընտրությամբ:

Հետևեք մեզ նաև Telegram-ում