Կանադայում նկարահանել են առաջին ֆիլմը կորոնավիրուսի մասին

Կանադայում նկարահանել են առաջին ֆիլմը կորոնավիրուսի մասին

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: Իրանական ծագմամբ կանադացի ռեժիսոր Մոստաֆա Քեշվարին նկարահանել է «Կորոնա» դրաման՝ առաջին ֆիլմը COVID-19-ի մասին: Ֆիլմն արդեն մոնտաժված է, իսկ կինեմատոգրաֆիստներն այն առաջարկում են առցանց-կինոթատրոններին:

Իզվեստիան գրում է, որ ֆիլմի տևողությունը 63 րոպե է: Թրեյլերն արդեն հասանելի է համացանցում: Գործողությունները կատարվում են վերելակում, որտեղ համաճարակի ժամանակ միաժամանակ արգելափակվում են 6 հարևաններ: 7-րդը նրանց անծանոթ չինուհի է, և մյուսները կասկածում են, որ նա վարակակիր է: Նրանք վախենում են վարակվել և աղջկա նկատմամբ ագրեսիա են ցուցաբերում: Ֆիլմում նաև բարձրացվում է ռասիզմի թեման:

Քեշվարիի խոսքով, ֆիլմի գաղափարը ծագել է, երբ վերելակում լուրեր է կարդացել չինացի տուրիստների մասին, որոնք ենթարկվել էին տեղաբնակների հարձակմանը:

Նկարահանումներն իրականացվել են փետրվարին Վանկուվերում: Այն ժամանակ Քեշվարի դեռ չգիտեր, որ կորոնավիրուսը համավարակ կդառնա և հետաքրքրվում էր ռասսայական խտրականության խնդրով:

Հետևեք մեզ նաև Telegram-ում