Հայաստանի պատմության թանգարանը՝ ԱՊՀ լավագույն 10 թանգարանների ցանկում

Հայաստանի պատմության թանգարանը՝ ԱՊՀ լավագույն 10 թանգարանների ցանկում

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Panorama.am: «ТурСтат» տուրիստական պորտալը կազմել է Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում այցելությունների և վիրտուալ շրջայցերի, առցանց շրջայցերի և ցուցահանդեսների համար պատմության և մշակույթի լավագույն թանգարանների վարկանշային աղյուսակը։

ԱՊՀ-ում պատմության և մշակույթի թանգարանների առաջին տասնյակում է ընդգրկված նաև Հայաստանի պատմության թանգարանը Երևանում, ինչպես նաև՝ Մոսկվայում պետական պատմական թանգարանը, Մինսկում Բելառուսի ազգային պատմական թանգարանը և «Նեսվիժ» ազգային պատմամշակութային թանգարան-արգելոցը, Նուր-Սուլթանում Ղազախստանի ազգային թանգարանը, Բաքվում Ադրբեջանի պատմության ազգային թանգարանը, Ուզբեկաստանի, Մոլդովայի, Տաջիկստանի պատմության ազգային թանգարանները։

Վարկանիշը կազմվել է թանգարանների ժողովրդականության վերլուծության և թանգարանների վիրտուալ շրջայցերի առաջարկների հիման վրա:

Հետևեք մեզ նաև Telegram-ում