USD
EUR
RUB

Պետրոս Դուրյան. Ի դիմավորություն Ամեն․ Հայրիկին

 

Ո՞վ է որ գա մեզ ճեղքած օդն, ալին,
Ճակտին վրա գոհարք, աստեղք կը փայլին.
Թագավո՞ր մ՚է Հայ, որ ցատկեց շիրմեն,-
Ո՛չ, դեմքը վառողք արցունք՝ ըսպի են.
Նա կ՚արհամարհե ծիրանի, փառքեր,
Նա սև է հագեր:

Նա մեր Հայ եղբարց արցունքն է քավեր,
Ցույց կուտա մեզի արյուն ու ավեր,
Դյուցա՞զն է մ՚է, որ դո՜ւրս թըռավ դամբանեն,
Ո՛չ, թուր չ՚է՛ ձեռքն, այլ խաչ բռներ արդեն,
Չը ցայտեր աչքեն շանթեր, այլ սե՛ր, գո՛ւթ.

Դողա անկե Քուրդ:

Նա կուգա Հայոց կարմիր մարգերեն,
Ազատեց Քրդեն հեգ Հայ գերիներն,
Խաչափայտով մը պանծացավ հաղթող,
Հնչեցուց ի Հայս ազատության փող,
Տեսե՛ք, քուրձ հագեր, կարծես ինք դիակ,

Բայց սիրտն է կըրակ:

Գա Մասյաց սարեն, նա ձախն ու աջը
Մովսեսի քընարն՝ Ղևոնդի խաչը,
Աստղի մը նայվածք, քընարի մը ձայն,
Աղյաց խորերեն կը սիրե նա Հայն.
Դեռ չը ճանչցա՞ք զ՚այն, ճակա՛տք վըշտակոծ,

Հրեշտակն է Հայոց:

Ահա կը հնչե նորա հեշտ սըրինգ,
Արձագանք կուտան Հայոց դաշտք, լերինք,
Երթանք իր շուրջը, Հայե՛ր արտալած,
Չը խաբեր, մատներ նա մեզ օտարաց,
Չը սիրեր ոսկի, փառք ու վատ մարդիկ,

Հայուն է Հայրիկ:

Գլխիկը դըրած սըգավոր սըքեմ,
Չը թափիր ճակտեն դեռ ալիք վըսեմ,
Բայց իր դիմաց վրա կանուխ են փթթած
Անցքի ու վշտի խորշոմներ միշտ թաց.
Միակ վարձք մ՚ունի՝ այն է կոչել զ՚ինք

«ԽԸՐԻՄՅԱՆ ՀԱՅՐԻԿ»։

 

Լրահոս
Սեյրան Մալխասյան. Սաղմոս ապաշխարողի 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է Յակով Զարգարյանը Սաղմոս ՃԼ Աշոտ Ավդալյան․ ... Ու երեխան Իրական գանձերը Երկրպագություններն ավելի մեծ օգուտ են տալիս, քան հոգևոր մյուս բոլոր վարժանքները Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ «Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի մասին Հուշարձանները կվերականգնվեն Ալեքսանդր Մանթաշյանցի մասին պատմող «Կովկասի արքան» գիրքը ընթերցողի սեղանին է Նույնականացվում են Զվարթնոցի ճարտարապետական բեկորները «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…» Ազնավուր. հավերժի ճամփորդը 22.05.2020 Պարույր Սևակ․ Երգի ստեպում հազար շավիղներ Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 96 տարեկան Սոնա Արշունեցի. Նույնն է աշխարհը Սա­ր­յա­նա­կան ծա­ռի պար­սա­մ­յա­նա­կան պտու­ղը Ժամանակ հոգևորի համար Միթե կարո՞ղ է կույրը կույրին առաջնորդել Խաչատրյանի անվան մրցույթի ընթացքում մենակատարն ու նվագախումբն առաջին անգամ համատեղ հանդես կգան հեռավար Երա­նի՜ մեր բո­լոր հոգևո­րա­կան­նե­րը հետևեն տեր Ա­ՀԱ­ՐՈ­ՆԻ օ­րի­նա­կին` գի­տակ­ցե­լով, որ չի կա­րե­լի լռել Ազգային պատկերասրահի հետևորդները վերջին ամիսներին Ինստագրամում աճել են 80, Ֆեյսբուքում ՝ 40-50 տոկոսով Օֆելյա Համբարձումյան, Րաֆֆի Հակոբյան - Ես քու ղիմեթը չիմ գիդի Առավոտյան ժամերգություն եւ բժշկության աղոթք (21.05.2020) Իտալուհին բարեգործական վիճակախաղով շահել է Պիկասոյի՝ 1 մլն եվրո արժողությամբ կտավը Համբարձման տոն Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ) ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը շատ լուրջ «պրավալ» է ունեցել Մետրոպոլիտեն թանգարանը կբացվի օգոստոսի կեսերին Վարդան Հակոբյան․ Քարը արագիլի կտուցին Ռազմիկ Դավոյան. Դու Արամայիս Սահակյան. Մայրիկ Ե՞րբ է մարդ կյանքում առաջին անգամ Ս. Հաղորդություն ստանում Հակոբ Մովսես. Ամպրոպ ճայթեց... Շառլ Ազնավուրի դերակատարությամբ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը հայտնվել է Թուրքիայում արգելված ֆիլմերի առաջին հնգյակում (լուսանկար) Պատրաստվել է Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը «Օսկար-2021»-ը հնարավոր է հետաձգվի Համազգային թատրոնի շենքի շինարարությունը շարունակվում է Ավետիք Իսահակյան. Արազին Աստծուն պետք է հարգել ոչ միայն սրտով, այլև՝ շուրթերով
website by Sargssyan