Վրաստանում մահացել է երկրի գլխավոր տաճարի ճարտարապետը

Վրաստանում մահացել է երկրի գլխավոր տաճարի ճարտարապետը

ԵՐԵՎԱՆ, 3 ԱՊՐԻԼԻ, Tert.am: Վրաստանում մահացել է երկրի պատրիարքական նստավայր Սուրբ Երրորդություն տաճարի ճարտարապետ Արչիլ Մինդիաշվիլին: Այս մասին տեղեկացնում է pia.ge կայքը` հղում անելով վարդապետ Իովանե Մչեդլիշվիլիին:

«Սուրբ Երրորդություն տաճարի ճարտարապետ Արչիլ Մինդիաշվիլին է մահացել: Տե՛ր, օրհնիր նրա հոգին: Ամեն»,-իր Facebook-ի էջում գրել է վարդապետ Մչեդլիշվիլին:

1991 թվականին Արչիլ Մինդիաշվիլին նշանակվել է Վրաստանի պատրիարքարանի եկեղեցական ճարտարապետության կենտրոնի գլխավոր ճարտարապետ: 1995 թվականին ընտրվել է Սուրբ Երրորդություն տաճարի ծրագրի գլխավոր ճարտարապետ: 1998 թվականից գլխավորում էր «Տաճար» արվեստագիտական միությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում