Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական համերգը»՝ այսօր

Տիգրան Համասյանի «ոչՊաշտոնական համերգը»՝ այսօր

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, Panorama.am։ ՀՀ կառավարության էջով շաբաթական երկու օր ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։ Այսօր ժամը 22։00-ին կկայանա անվանի ջազ երաժիշտ, դաշնակահար Տիգրան Համասյանի «ոչ Պաշտոնական համերգը»։

«Պաշտոնական լուրերը ոչ պաշտոնական երաժշտությամբ ընդհատենք։

Կառավարության էջն ինքնամեկուսացած եւ մեկուսացած քաղաքացիների առօրյան հետաքրքիր դարձնելու նոր տարբերակ է առաջարկում։ Շաբաթական երկու օր Ձեզ համար ուղիղ եթերում հայ կատարողները ելույթ կունենան տնից։

#ՏանըՄնա և վայելի՛ր աշխարհահռչակ ջազ դաշնակահար Տիգրան Համասյանի կատարումները»,- նշված է կառավարության ֆեյսբուքյան էջում։

Հետևեք մեզ նաև Telegram-ում