Մաթևոսյան կենտրոնի վերաբերյալ 2019 սեպտեմբերի 18-ի Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը չի կատարվել․ Դավիթ Մաթևոսյան

Մաթևոսյան կենտրոնի վերաբերյալ 2019 սեպտեմբերի 18-ի Նիկոլ Փաշինյանի հանձնարարականը չի կատարվել․ Դավիթ Մաթևոսյան

ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, Aravot.am: Քանի որ հաշվետու եմ հանրության առջև, խոստացել էի Հրանտ Մաթևոսյան մշակութային կենտրոնը մոռացության մատնելու մասին գրառում չանել, քանի որ ԱԴ է: Նախօրեին ՀՀ վարչապետի մոտ քաղաքաշինության հարցերով խորհրդակցություն է տեղի ունեցել: Մասնակցել են պատկան կոմիտեի և Երևանի քաղաքապետարանի ղեկավարները:

Ստիպված հիշեցնում եմ. Մաթևոսյան կենտրոնի վերաբերյալ 2019 սեպտեմբերի 18-ի ՆԻԿՈԼ ՓԱՇԻՆՅԱՆԻ հանձնարարականը ՉԻ ԿԱՏԱՐՎԵԼ առ այսօր: Անցել է ԿԵՍ ՏԱՐԻ: Նախքան ոլորտի վերաբերյալ նոր խորհրդակցությամբ նոր հանձնարարականները, հարգելի ՀՀ վաչապետ Նիկոլ Փաշինյան, հետամուտ եղեք, որ նախորդները կենսագործվեն: ԱԴ պայմաններում դա առավել քան կենսականորեն անհրաժեշտ է: Կարող է նույնիսկ նախադեպ ստեղծել ուղղահայաց մեխանիզմների գործունակությունը ստուգելու և սաբոտաժ անողներին բացահայտելու համար: Քաղաքաշինության բնագավառում ներդրում չկորցնելու, առհասարակ կառավարման հմտություններ ապահովելու համար կարևոր բաներ եմ ասում: Վերջապես հասկանան թող Ձեր հանձնարարականը տապալածները, որ դա պատժվում է:

Մի երկու օրից մանրամասն, կետ առ կետ կգրեմ սրա մասին: Բավական է: Մարտահրավերներն ավելի քան լուրջ են:

Դավիթ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ» ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀ

Հետևեք մեզ նաև Telegram-ում