USD
EUR
RUB

Հայկական դուդուկը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում գրանցվել է 2008 թվականին․ ԿԳՄՍՆ

 

ԵՐԵՎԱՆ, 8 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայկական դուդուկի երաժշտությունը դեռ 2005 թ. ՅՈՒՆԵՍԿՕ-ն հռչակել է Մարդկության բանավոր և ոչ նյութական մշակութային ժառանգության գլուխգործոցներից մեկը, և 2008 թ. «Դուդուկն ու իր երաժշտությունը» վերնագրով հայկական ոչ նյութական մշակութային ժառանգության տարրն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը․

«Դուդուկ հայկական նվագարանը և դրա երաժշտությունը հայկական ժողովրդական երաժշտական մշակույթի բնութագրական դրսևորումներից է, այն տարածված ու կենսունակ է ոչ միայն նվագարանային կատարողական արվեստում, այլև հասարակության մեջ՝ ընտանիքներում, համայնքներում, մշակութային, կրթական տարբեր կազմակերպություններում։

Վերջին տարիներին բազում ծրագրեր են իրականացվում դուդուկի պահպանության, փոխանցման և հանրահռչակման ուղղությամբ, կազմակերպվում են տեղական և միջազգային փառատոներ, ֆլեշմոբեր և այլ միջոցառումներ։

Դրա վկայություններից է Ֆրանսիայի Գրենոբլ քաղաքում մեկնարկած «Արի պարի քոչարի» ֆլեշմոբը, որն այս տարի նվիրվում է Դուդուկ (ծիրանափող) հայկական նվագարանին։ Նպատակը` բացահայտել տաղանդավոր դուդուկահարներին և հայկական դուդուկի նվագը ճանաչելի դարձնել համայն աշխարհին։

ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկում 2021 թ. գրանցելու նպատակով ՅՈՒՆԵՍԿՕ-ի 2003 թ. «Ոչ նյութական մշակութային ժառանգության պաշտպանության մասին» կոնվենցիայի անդամ երկու պետություններ՝ Ադրբեջանը և Թուքիան համատեղ հայտ են ներկայացրել «Բալաբանի կատարողական արվեստը և արհեստագործությունը» վերնագրով։ Բալաբան անվանմամբ երաժշտական նվագարանի մասին հայտը դեռևս 2012 թվականից էր Ադրբեջանը ներկայացել ՅՈՒՆԵՍԿՕ գրանցմանը, և գործընթացը կասեցվել էր ու գտնվում էր սպասողական հայտերի ցանկում։ Այն ՅՈՒՆԵՍԿՕ-ի Ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանման միջկառավարական կոմիտեի քննարկմանը կներկայացվի միայն 2021 թ., եթե արժանանա կոնվենցիայի գնահատման մարմնի անկախ փորձագետների դրական գնահատականին։

Նշենք նաև, որ ըստ կոնվենցիայի՝ այս կամ այն երկրի կողմից ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկերում որևէ տարրի վերաբերյալ հայտի գրանցումը չի ենթադրում տարրի հանդեպ սեփականության իրավունք։ Ցանկում տարրը գրանցելիս, ճանաչվում են տվյալ երկրում (կամ բազմազգ հայտերի դեպքում՝ տվյալ երկրներում) համայնքների, խմբերի կամ անհատ կրողների կողմից տվյալ տարրի մշակութային դրսևորումները, առանձնահատկությունները և կենսունակությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լրահոս
Սեյրան Մալխասյան. Սաղմոս ապաշխարողի 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է Յակով Զարգարյանը Սաղմոս ՃԼ Աշոտ Ավդալյան․ ... Ու երեխան Իրական գանձերը Երկրպագություններն ավելի մեծ օգուտ են տալիս, քան հոգևոր մյուս բոլոր վարժանքները Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ «Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի մասին Հուշարձանները կվերականգնվեն Ալեքսանդր Մանթաշյանցի մասին պատմող «Կովկասի արքան» գիրքը ընթերցողի սեղանին է Նույնականացվում են Զվարթնոցի ճարտարապետական բեկորները «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…» Ազնավուր. հավերժի ճամփորդը 22.05.2020 Պարույր Սևակ․ Երգի ստեպում հազար շավիղներ Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 96 տարեկան Սոնա Արշունեցի. Նույնն է աշխարհը Սա­ր­յա­նա­կան ծա­ռի պար­սա­մ­յա­նա­կան պտու­ղը Ժամանակ հոգևորի համար Միթե կարո՞ղ է կույրը կույրին առաջնորդել Խաչատրյանի անվան մրցույթի ընթացքում մենակատարն ու նվագախումբն առաջին անգամ համատեղ հանդես կգան հեռավար Երա­նի՜ մեր բո­լոր հոգևո­րա­կան­նե­րը հետևեն տեր Ա­ՀԱ­ՐՈ­ՆԻ օ­րի­նա­կին` գի­տակ­ցե­լով, որ չի կա­րե­լի լռել Ազգային պատկերասրահի հետևորդները վերջին ամիսներին Ինստագրամում աճել են 80, Ֆեյսբուքում ՝ 40-50 տոկոսով Օֆելյա Համբարձումյան, Րաֆֆի Հակոբյան - Ես քու ղիմեթը չիմ գիդի Առավոտյան ժամերգություն եւ բժշկության աղոթք (21.05.2020) Իտալուհին բարեգործական վիճակախաղով շահել է Պիկասոյի՝ 1 մլն եվրո արժողությամբ կտավը Համբարձման տոն Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ) ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը շատ լուրջ «պրավալ» է ունեցել Մետրոպոլիտեն թանգարանը կբացվի օգոստոսի կեսերին Վարդան Հակոբյան․ Քարը արագիլի կտուցին Ռազմիկ Դավոյան. Դու Արամայիս Սահակյան. Մայրիկ Ե՞րբ է մարդ կյանքում առաջին անգամ Ս. Հաղորդություն ստանում Հակոբ Մովսես. Ամպրոպ ճայթեց... Շառլ Ազնավուրի դերակատարությամբ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը հայտնվել է Թուրքիայում արգելված ֆիլմերի առաջին հնգյակում (լուսանկար) Պատրաստվել է Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը «Օսկար-2021»-ը հնարավոր է հետաձգվի Համազգային թատրոնի շենքի շինարարությունը շարունակվում է Ավետիք Իսահակյան. Արազին Աստծուն պետք է հարգել ոչ միայն սրտով, այլև՝ շուրթերով
website by Sargssyan