USD
EUR
RUB

Պարույր Սևակ. Բարի լույս

 

Նորից երկնքով հին արշալույսն է սիգալով սիգում,
Որպեսզի մեր նոր ու քաղաքակիրթ հիշողության մեջ
Միշտ էլ թարմ մնան... առասպելները:
- Բարի լո՜ւյս, իմ նո՛ր և իմ... առասպե՜լ:

Ինչպե՞ս քնեցիր:
Ի՞նչ երազ տեսար:
Ի՞նչ գեշ երազից արթնացար վախով:
Եվ երազիդ մեջ
Դու պատահաբար չտեսա՞ր նրան,
Ով - ի՛նքդ էլ գիտես - քեզ գիտի այնպես,
Ինչպես հիվանդն իր հիվանդությունը...

Լույսը բարի է
Եվ բարին լույս է... այնքան ժամանակ,
Քանի դեռ սրտերն այդ «բարի լույս»-ը,
Դարերո՜վ մաշված այդ «բարի լույս»-ը
Լսում են կարծես առաջի՛ն անգամ
Եվ ամեն անգամ փշաքաղվում են տաք փաղաքշանքից
Ու նվաղումից սարսըռում այնպես,
Ինչպես երևի
Մութ երկրաշարժից բույսն է սարսըռում ու փշաքաղվում...

Ես փոքր-ինչ հետո դուրս կգամ փողոց,
Որ հետախուզեմ վիճակը օդի՝
Թունդ ներծծելով ծխամոլի պես:
Եվ վա՜յ թե թվա, թե ամեն ինչից
Բուրմունք է գալիս թարմուկ աղջըկա
Ու կամ ծաղկածայր փշոտ վարունգի:
Եվ վա՜յ թե թվա, թե բոլոր մարդիկ
Ի՛նձ են կողոպտում՝ օդը շնչելով,
Քանի որ օդը... քեզնո՜վ է լեցուն,
Ու քեզ են նրանք ներշնչում կարծե՜ս...

Հանգել են արդեն լույսերը բոլոր,
Եվ լոկ այս կիկլոպ լուսանիշներն են, որ արևի դեմ
Ծիսաքրմական գոռոզությունը կորցըրած թեպետ՝
Պատվիրանի պես կրկնում են դարձյալ
Իրենց գունային երրորդությունը՝
Բոլոր սանձազերծ մեքենաներին տեղում մեխելով
Կամ վայրկենապես քշելով առաջ:
Մի՞թե կանաչը պիտի կուրանա
Աշխարհի բոլոր լուսանիշներում,
Որ ես էլ կրկին, կանչելու նման, կարոտով ասեմ.
- Բարի լո՜ւյս, իմ լույս կանա՛չ ու... կարմի՜ր:

Ամպի մի պատառ արևն է ծածկում.
Ակնոց է դնում արևը կարծես:
Ես անակնո՜ց էլ պարզ տեսնում եմ քեզ
Եվ զգում եմ քեզ ինձ այնքա՜ն մոտիկ,
Որ կարծես նույնիսկ քո շունչն եմ շնչում,
Մինչդեռ դու ինձնից հեռո՜ւ ես այնքան,
Որքան կիկլոպը՝ այս լուսանիշից:
Բայց մեզ կապում է մի ո՜ղջ պատմություն,
Փառահե՛ղ, անմե՛ղ, անմե՛ռ պատմություն,
Եվ մի «բարի լույս», որ չունի՜ վախճան:
Նա պիտի հնչի մեզնի՛ց էլ հետո
Եվ այնպե՜ս հնչի,
Որ մերպեսները
Նո՛ւյն փաղաքշանքից միշտ փշաքաղվեն,
Նո՛ւյն նվաղումով սարսըռան տաքուկ,
Ինչպես բույսերը՝ մութ երկրաշարժից:
- Բարի լո՛ւյս, իմ կյա՛նք և իմ... պատմությո՜ւն...

7,13.II.1964թ.
Երևան

Լրահոս
Սեյրան Մալխասյան. Սաղմոս ապաշխարողի 94 տարեկան հասակում կյանքից հեռացել է Յակով Զարգարյանը Սաղմոս ՃԼ Աշոտ Ավդալյան․ ... Ու երեխան Իրական գանձերը Երկրպագություններն ավելի մեծ օգուտ են տալիս, քան հոգևոր մյուս բոլոր վարժանքները Անվճար վարպետաց դաս Անյա Լեխների հետ «Սևանի Աստվածամայրը» հրաշագործ սրբապատկերի մասին Հուշարձանները կվերականգնվեն Ալեքսանդր Մանթաշյանցի մասին պատմող «Կովկասի արքան» գիրքը ընթերցողի սեղանին է Նույնականացվում են Զվարթնոցի ճարտարապետական բեկորները «Ան­մա՞հ է այն գոր­ծը, ո­րի հա­մար ես մե­ռա…» Ազնավուր. հավերժի ճամփորդը 22.05.2020 Պարույր Սևակ․ Երգի ստեպում հազար շավիղներ Շառլ Ազնավուրն այսօր կդառնար 96 տարեկան Սոնա Արշունեցի. Նույնն է աշխարհը Սա­ր­յա­նա­կան ծա­ռի պար­սա­մ­յա­նա­կան պտու­ղը Ժամանակ հոգևորի համար Միթե կարո՞ղ է կույրը կույրին առաջնորդել Խաչատրյանի անվան մրցույթի ընթացքում մենակատարն ու նվագախումբն առաջին անգամ համատեղ հանդես կգան հեռավար Երա­նի՜ մեր բո­լոր հոգևո­րա­կան­նե­րը հետևեն տեր Ա­ՀԱ­ՐՈ­ՆԻ օ­րի­նա­կին` գի­տակ­ցե­լով, որ չի կա­րե­լի լռել Ազգային պատկերասրահի հետևորդները վերջին ամիսներին Ինստագրամում աճել են 80, Ֆեյսբուքում ՝ 40-50 տոկոսով Օֆելյա Համբարձումյան, Րաֆֆի Հակոբյան - Ես քու ղիմեթը չիմ գիդի Առավոտյան ժամերգություն եւ բժշկության աղոթք (21.05.2020) Իտալուհին բարեգործական վիճակախաղով շահել է Պիկասոյի՝ 1 մլն եվրո արժողությամբ կտավը Համբարձման տոն Համբարձման տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում (նկարներ) ԿԳՄՍՆ Արայիկ Հարությունյանը շատ լուրջ «պրավալ» է ունեցել Մետրոպոլիտեն թանգարանը կբացվի օգոստոսի կեսերին Վարդան Հակոբյան․ Քարը արագիլի կտուցին Ռազմիկ Դավոյան. Դու Արամայիս Սահակյան. Մայրիկ Ե՞րբ է մարդ կյանքում առաջին անգամ Ս. Հաղորդություն ստանում Հակոբ Մովսես. Ամպրոպ ճայթեց... Շառլ Ազնավուրի դերակատարությամբ Հայոց ցեղասպանության մասին ֆիլմը հայտնվել է Թուրքիայում արգելված ֆիլմերի առաջին հնգյակում (լուսանկար) Պատրաստվել է Խաչատրյանի անվան 16-րդ միջազգային մրցույթի թվային մասնակցության ուղեցույցը «Օսկար-2021»-ը հնարավոր է հետաձգվի Համազգային թատրոնի շենքի շինարարությունը շարունակվում է Ավետիք Իսահակյան. Արազին Աստծուն պետք է հարգել ոչ միայն սրտով, այլև՝ շուրթերով
website by Sargssyan