Թամարա Հովհաննիսյան. Միջնորմը բաժանումի

Թամարա Հովհաննիսյան. Միջնորմը բաժանումի

Ես քեզ բնակեցրի էջերիս անկողնում,
Ու գիտեի, որ մի օր
Լուցկու պես կարճ վառվող
Տան մոմերն իսկ վառել չհասցրած՝
Գլխատված գնալու ես քո հին ու սովոր,
Մանր ու խեղճ կյանքի նեղ ճանապարհով:

Ես քեզ փրկեցի էջերիս սիրո մեջ՝
Պատկեր առ պատկեր,
Մանրուք առ մանրուք,
Այդպես իմ ցեղի կանայք վաղամեռ
Սուրբ Խաչի համար նվեր էին գործում:

Քեզ ամփոփեցի համբույրով երկչոտ՝
Գրքի էջերում, հանց հին սիրո հուշ,
Խնամքով թաքցրած երիցուկի պես.
Քո մեջ եղած լավը ինձ մոտ է մնում
Ու դանդաղ ծերանում է երգերիս մեջ։

Աղբյուր՝ Granish.org

Հետևեք մեզ նաև Telegram-ում