Դոնի հայ երիտասարդական միությունը ֆիլմ է ներկայացրել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին

Դոնի հայ երիտասարդական միությունը ֆիլմ է ներկայացրել՝ նվիրված Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին

ԵՐԵՎԱՆ, 24 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Դոնի հայ երիտասարդական միությունը Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին նվիրված անիմացիոն կարճամետրաժ ֆիլմ է պատրաստել: Այն պատմում է 1915 թվականի Հայոց ցեղասպանության պատճառով բաժանված հայ ընտանիքի մասին, որի անդամներն աշխարհով մեկ դեգերելուց հետո վերամիավորվում են՝ իրենց ժողովրդի պատմությունը փոխանցելով սերունդներին:

«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում միության ղեկավար Գևորգ Գրիգորյանն ասաց, որ «Ինստագրամ»-ում ֆիլմն ավելի քան 140 հազար դիտում ունի:

«Գուցե շատերը նայեն այս ֆիլմն ու ասեն, որ սա ընդամենը փոքրիկ հոլովակ է, բայց մենք շեշտում ենք, որ սա կոչ է: Ցանկանում ենք աշխարհին ևս մեկ անգամ ասել, որ հիշում ենք և պահանջում»,-ընդգծեց նա՝ դատապարտելով ցեղասպանությունը:

Օսմանյան կայսրության կողմից 1915 թվականին հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանությունը 20-րդ դարասկզբի մեծագույն ոճրագործությունն էր: 2020-ին աշխարհասփյուռ հայությունը նշում է Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցը: Ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել է մոտ երեք տասնյակ պետություն:

Անժելա Համբարձումյան

Հետևեք մեզ նաև Telegram-ում