Երգի պրեմիերա. Խորեն Լևոնյանը հրապարակել է «Ով եմ ես» ստեղծագործության տեսահոլովակը

Երգի պրեմիերա. Խորեն Լևոնյանը հրապարակել է «Ով եմ ես» ստեղծագործության տեսահոլովակը

Դերասան, հաղորդավար Խորեն Լևոնյանը ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 105-րդ տարելիցին, երաժշտասերներին է ներկայացրել «Ով եմ ես» երգի տեսահոլովակը:

Այն հասանելի է երգչի «YouTube»-ի պաշտոնական էջում:

Երաժշտության հեղինակը Հայկոն է, խոսքերը գրել է Վարդան Զադոյանը, տեսահոլովակի ռեժիսորը Հրաչ Քեշիշյանն է, իսկ պրոդյուսերը՝ Արման Միտոյանը:

Երգը «Անատոլիական պատմություն» ֆիլմի օրիգինալ սաունդթրեքն է: Ֆիլմը նկարահանվել է գրող Մարկ Արենի «Այնտեղ, որտեղ ծաղկում են վայրի վարդեր» գրքի հիման վրա:

Վեպում նկարագրվում են հայատյաց թուրք նախկին զինվորականի ապրումները, երբ նա ծեր հասակում հանկարծ լսում է իր մորից միակ հիշողություն մնացած օրորոցայինն ու հայտնաբերում, որ այն հայերեն է, իր ծնողներն էլ հայեր են եղել։ Նույն զինվորականն այնուհետեւ ողջ կյանքում շարունակում է փնտրել հայ ծնողների գերեզմանները` առանց իմանալու, որ իր հայ լինելու լուրը թյուրիմացություն է:

Աղբյուր՝ 168.am

Հետևեք մեզ նաև Telegram-ում