Թամարա Հովհաննիսյան. Հայրենիքն իմ…

Թամարա Հովհաննիսյան. Հայրենիքն իմ…

Հայրենիքն իմ բարոյական և իմացական
Իդեալների ծննդավայրն է,
Ես նրան վստահում եմ առանց
Տագնապների և մտավախության,
Պահ եմ տալիս նրան վերագտնուﬕս
Ու ինքնափրկությանս
Խաղաքարտերը վերջին,
Ու անշունչ լինելիության պարապը
Չհիﬓավորված տիեզերական դեգերուﬓերի
Ամաչեցնում է ինձ հանկարծ՝
Դասալիք զինվորի անպատվությամբ համակած,
Երբ դատարկվում է երկիրս,
Ես երկինք եմ պարապ՝
Թևավորներն իր վաղուց չված,
Ու ներքին տագնապներն անասելի
Ահազանգում են հիշողության հավաքական մահը
Ինձ ստեղծած ննջեցյալների:

Հայրենիքը հեռվից ապրեցնող տեսիլք է,
Գոյություն է, ոգեղենություն է չշոշափված,
Երազ է, որ ﬕշտ քեզ հետ է,
Մանկության խմբանկար է՝ չերևակված,
Որի երևակումով վերամբողջանալու եմ ես:

Աղբյուր՝ Granish.org

Հետևեք մեզ նաև Telegram-ում